-
13.12.2012|
23:19
WikiLeaks կայքով հանրաճանաչություն ձեռք բերած Ջուլիան Ասանժը հաստատել է, որ 2013 թ. իր թեկնածությունն առաջադրելու է Ավստրալիայի Սենատի ընտրություններում:
-
13.12.2012|
11:54
Մոսկվա-Խաբարովսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում 5-ամյա տղայի մահվան պատճառով։ Նախնական տվյալներով՝ թռիչքի ընթացքում վատթարացել է երեխայի առողջական վիճակը։
-
13.12.2012|
11:51
Սիրիայի ներքին ընդդիմությունը պատրաստ է բանակցություններ սկսել կառավարության հետ՝ առանց նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության մասին նախապայմանի։ Այդ մասին այսօր Մոսկվա մեկնելու ճանապարհին ասել է սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար, Հանուն փոփոխությունների և ազատագրման ազգային ճակատի նախագահ Քադրի Ջամիլը։
-
13.12.2012|
11:48
Սիրիական կառավարական ուժերն ապստամբների նկատմամբ օգտագործել են ՍԿԱԴ տիպի հրթիռներ։ Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։
-
13.12.2012|
11:45
Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մահմուդը հայտարարել է, որ «Աշ-Շաբաբ» ապստամբ խմբավորումը ոչնչացվել է զինվորական ուժերի կողմից։ Երկրի նախագահը որպես իսլամիստների վնասազերծման գլխավոր գործոն նշել է ավագների դաստիարակչական զրույցները երիտասարդության հետ, որոնց արդյունքում երիտասարդ տղամարդիկ հրաժեշտ տվեցին բռնությանն ու «հիմար գաղափարախոսությանը»։
-
12.12.2012|
12:49
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջարկը` համոզել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել պաշտոնից:
-
12.12.2012|
12:47
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է մեղադրանքները, որ ինքը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ին նման մի կառույց` այդ տեսակետները անվանելով «լիակատար անհեթեթություն»:
-
12.12.2012|
12:45
Ղազախստանում քննարկվում է Բայկոնուր քաղաքը սեփական վերահսկողության տակ վերադարձնելու հարցը: «Ղազտիեզերքի» ղեկավար Տալգատ Մուսաբաևը ասել է, որ Մոսկվան ու Աստանան քննարկում են տիեզերակայանի փուլային փոխանցման հարցը, առայժմ ճշգրիտ ժամկետներ որոշված չեն:
-
12.12.2012|
12:40
Դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը, որը վարձակալում էր 2002 թվականից: Ըստ տեղեկությունների` Մոսկվան Գաբալայի վարձակալության համար տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում Ադրբեջանին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո Բաքուն 300 միլիոն դոլար է պահանջել, ինչին Մոսկվան չի համաձայնել:
-
12.12.2012|
11:36
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր խորհրդակցություններ կանցկացնի, որոնց ընթացքում կքննարկվի Հյուսիսային Կրեայի արձակած հրթիռի հարցը։ Կորեան հրթիռն արձակել է այսօր՝ անտեսելով մի շարք երկրների սպառնալիքները։
„œé”Ÿä¾¥â‚¬é”ŸçŸ«å’ƒæ‹·è„›éˆ¥/spike">Ծաղրանկարչի կսմիթ