Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-10

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-10
12.10.2024 | 12:33

(սկիզբը` այստեղ)

Եթե հավատանք «Bloomberg» գործակալության երեկվա հաղորդագրությանը, Իսրայելի իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել հոկտեմբերի 1- ին Իրանի զանգվածային հրթիռային հարվածին պատասխանելու ձևաչափի վերաբերյալ:
Ըստ «Bloomberg»- ի, իսրայելցի պաշտոնյայի տեղեկատվության համաձայն, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, հրեական պետության անվտանգության կաբինետի երեկ կայացած նիստն «ավարտվել է առանց որոշում ընդունելու, թե ինչպիսին պետք է լինի պատասխանը»:
Ընդ որում, ինչպես նշել է գործակալությունը, պարզ չէ, թե արդյոք տարաձայնություններ կա՞ն երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահուի կառավարությունում, թե նա սպասում է ժամանակին:
«Bloomberg»- ը գրել է, թե ԱՄՆ- ը, եվրոպական և արաբական մի քանի երկրներ մտահոգված են, որ Իսրայելի լայնածավալ հարձակումն Իրանի վրա կարող է պատերազմ հրահրել ամբողջ տարածաշրջանում, որն ուղղակի հակամարտության մեջ կներգրավի Վաշինգտոնին: Դարձյալ եթե հավատանք արևմտյան այս գործակալությանը, ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենը «հատկապես շահագրգռված է, որպեսզի Մերձավոր արևելքում իրադրությունը հնարավորինս հանգիստ մնա» նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին:
Ընդգծենք, որ կա նաև ճիշտ հակառակ կարծիքը. եթե նոյեմբերյան ընտրությունները Թրամփի հաղթանակի հավանական լինելու պատճառով ձեռնտու չեն Բայդենին, նրա շրջապատին ու նրանց հետևում կանգնած գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերին, ապա Իսրայելի լայնածավալ հարձակումն Իրանի վրա և պատերազմում ԱՄՆ- ի ուղղակի ներգրավումը հենց այն է, ինչ նրանց պետք է:
Ինչպես նշել ենք նախորդիվ, հոկտեմբերի 9- ին հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իսրայելը չի հրաժարվում Իրանի հոկտեմբերի 1- ի հրթիռային հարձակմանն ի պատասխան, նրան հարվածելու ծրագրերից, և որ այն «մահացու և անսպասելի» կլինի այնքան, որ իրանցիները չեն հասցնի որևէ բան հասկանալ:
Ըստ «The Economist»- ի, Իսրայելն Իրանին հարվածելու չորս տարբերակ ունի:
Ավելի վաղ վարչապետ Բենյամին Նաթանյահուն առնվազն երկու անգամ՝ 2010 և 2011 թվականներին, իսրայելցի գեներալներին հրամայել էր պատրաստվել Իրանին մոտալուտ հարվածների: Երկու դեպքում էլ ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարները կասկածի տակ են դրել առանց կառավարության անհրաժեշտ թույլտվության տրված հրամանի օրինականությունը, և Իսրայելն Իրանի հետ պատերազմի մեջ չի մտել:
Իսրայելն այսօր կրկին սպառնում է Իրանին Սակայն այս անգամ Նաթանյահուն նախարարների կաբինետի հավանությունը ստանալու խնդիր չի ունենա, կառավարությունն այժմ, թերևս, վարչապետից էլ ավելի մոլեռանդ է, գրել է «The Economist»- ը: Իսրայելի զինված ուժերի հրամանատարներն էլ այլևս դեմ չեն նման գործողություններին: Իսրայելը կարծում է, որ այս անգամ բախտն իր կողմն է։
Իսրայելի առաջնորդները համոզված են, որ հոկտեմբերի 1- ին Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 180 բալիստիկ հրթիռներն իրենց այլ ընտրություն չեն թողնում, քան պատասխան հարված հասցնելը: Հատուցումը՝ կախված նրանից, թե ինչպես կարտահայտվի, կարող է լայնածավալ հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի և նույնիսկ նրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար։ Պարբերականի համաձայն՝ Իսրայելը չորս տեսակի թիրախ է դիտարկում.

Միջուկային օբյեկտները
Նաթանյահուն վաղուց հանդես է գալիս այն օբյեկտների ռմբակոծման օգտին, որտեղ Իրանը հարստացնում է ուրանը և հետազոտություններ է անցկացնում իր միջուկային ծրագրի շրջանակներում: Բայց դրանք տեղակայված են ամբողջ երկրում ու խորը գետնի տակ, լավ ամրացված, պաշտպանված վայրերում: Իսրայելից առնվազն 1200 կմ հեռավորության վրա գտնվող բունկերները վերացնելու և նման թիրախներին զգալի վնաս հասցնելու համար պահանջվում են ավելի մեծ քանակի հրթիռներ՝ արձակված տասնյակ ինքնաթիռներից, գրել է «The Economist»- ը: Իսրայելի ռազմաօդային ուժերն ամենահզորն են տարածաշրջանում, սակայն նրանց համար դժվար կլինի դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը մի քանի ամսից ավելի:

Նավահանգիստները
Առավել խոցելի ռազմավարական թիրախ են հանդիսանում Իրանի գլխավոր նավահանգիստները, մասնավորապես՝ նավթային տերմինալները, որոնք ապահովում են երկրի արժութային մուտքերի մեծ մասը: Իսրայելցի ռազմավարները կարծում են, որ դրանց ոչնչացումը լուրջ հարված կհասցնի Իրանի առանց այն էլ խախուտ տնտեսությանը։ Նրանք նաև հույս ունեն, որ դա կարող է հետագա անկարգություններ հրահրել Իրանի ներսում, իսկ ոմանք նույնիսկ երազում են, որ դա կօգնի ներկայիս վարչակարգի տապալմանը:

Առաջնորդները
Իսրայելը, որպես հարվածի թիրախի ևս մեկ տարբերակ, դիտարկում է Իրանի առաջնորդներին ուղղակի հարված հասցնելը, ինչպես գրոհել է Լիբանանում «Հըզբոլահ»- ի և Գազայում ՀԱՄԱՍ- ի առաջնորդների՝ իրանական վստահված անձանց վրա: Դա, ըստ պարբերականի, հեշտ գործ չէ, քանի որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե հաստատ պատսպարվելու են գաղտնի և պաշտպանված վայրերում, եթե իսրայելական հարվածն անխուսափելի թվա: Եվ նման հարձակումների հետևանքները միշտ անորոշ են: Հարցն այն մասին, թե ով կփոխարինի Իրանի ծերացող գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, արդեն բազմաթիվ քննարկումների առարկա է:

Հրթիռային բազաները
Ըստ «The Economist»- ի, Իսրայելի առավել ակնհայտ ռազմական պատասխանը կլիներ «ակն ընդ ական» ձևաչափով հարվածն Իրանի հրթիռային բազաներին։ Հասկանալի է, որ նման սցենարն ամենաքիչ հավանականությամբ կառաջացնի ևս մեկ հրթիռային համազարկ Իրանի կողմից։
Նաթանյահուն, սակայն, կարծում է, որ Իսրայելը տարածաշրջանում իրավիճակը փոխելու պատմական հնարավորություն ունի: Եվ այս անգամ նրա գեներալներից շատերը համաձայն են դրան:
Նրանք, ովքեր հանդես են գալիս Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին և տնտեսական, նավթա- գազային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու օգտին, կարծում են, որ Իսրայելը տիրապետում է հազվագյուտ նախաձեռնության, քանի որ մի քանի շաբաթվա ընթացքում գլխատել է «Հըզբոլահ»- ի՝ տարածաշրջանի իրանական ամենահզոր աշխարհազորի հիմնական առաջնորդներին, ինչպես նաև ոչնչացրել է նրա հրթիռային զինանոցի զգալի մասը:
Իրականությանը համապատասխանող մի շարք տեղեկությունների և տրամաբանական եզրահանգումների հետ միասին, պարբերականը, սակայն, սխալ հետևություն է կատարել՝ գրելով, թե Իսրայելը դիմակայել է Իրանի երկու հզոր հրթիռային համազարկերին՝ ապրիլին և հոկտեմբերին, գրեթե առանց կորուստների կամ լուրջ վնասների, և դա ապացուցում է, որ երկիրը կարող է դիմակայել այն ամենին, ինչով Իրանը կհարվածի իրեն:
Այո, Իրանի երկու հարվածն էլ հզոր են եղել, միայն հոկտեմբերի 1- ի հարձակման ընթացքում Իրանը, տարբեր՝ արևմտյան, իրանական, ռուսական լրատվամիջոցների հակասական տեղեկությունների համաձայն, Իսրայելի ուղղությամբ արձակել է «ավելի քան 180 հրթիռ», «շուրջ 500 հրթիռ», սակայն եթե իրականությանը համապատասխանողը նույնիսկ 500- ը համարենք, ապա դա Իրանի հրթիռային ներուժի սոսկ մեկ հազարերորդն է: Սրան գումարած նաև Իրանի ունեցած ԱԹՍ- ները և այլ զինատեսակները… Այնպես որ, երբ խոսքը Իրանի հզոր հրթիռային հարվածի մասին է, այն պետք է գնահատել համեմատության մեջ:
Կոպիտ սխալ է պարբերականի այն եզրակացությունը, թե Իսրայելը կարող է դիմակայել այն ամենին, ինչով Իրանը կհարվածի իրեն: Սա նշանակում է անտեսել այն իրողությունը, որ հոկտեմբերի 1- ի հարձակման ընթացքում Իրանի օգտագործած բալիստիկ հրթիռներից ընդամենը մի քանիսն են եղել հիպերձայնային (ըստ իրանական աղբյուրների, ժամում շուրջ 17 000 կմ արագություն ունեցող), որոնցից որևէ մեկին իսրայելական գովերգված հակահրթիռային պաշտպանությունը չի կարողացել ոչնչացնել:
Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից «Իրանի երկու հզոր հրթիռային համազարկերին» գրեթե առանց կորուստների կամ լուրջ վնասների դիմակայելուն, ապա այն նույնպես համեմատության մեջ պետք է գնահատել: Օրինակ, Իսրայելի «Նևատիմ» և «Թել- Նոֆ» ավիաբազաներին հրթիռային հրթիռային հարվածի հետևանքով 5- րդ սերնդի բազմանպատակային ու գերթանկարժեք ավելի քան 20 F- 35 կործանիչ- ռմբակոծիչների ոչնչացումը լուրջ վնաս չէ՞…
Իսրայելը հիշյալ ինքնաթիռների ոչնչացումը հասկանալի պատճառով, իհարկե, ժխտում է, սակայն երեկ ի հայտ եկած մի սկանդալ այլևս որևէ կասկած չթողեց, որ Իսրայելը փորձել ու փորձում է կոծկել, թաքցնել Իրանի հրթիռային հարվածից իր ստացած իրական վնասները:
Ինչպես իսրայելական պորտալին հղում կատարելով, տեղեկացրել է «Аргументы и факты» պարբերականը, ԱՄՆ- ից լրագրողին ձերբակալել են Իրանի հարվածի մասին տվյալներ հրապարակելու համար:
Իսրայելի իրավապահները ձերբակալել են ամերիկացի լրագրող Ջերեմի Լոֆրեդոյին, որը հրապարակել է պնդումներ Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազայի և երկրի կենտրոնական մասում հետախուզական ծառայությունների շտաբի վրա իրանական հրթիռների հարվածի մասին: Անկախ լրագրողը կասկածվում է հոկտեմբերի 1- ին Իսրայելի ռազմական օբյեկտներին Իրանի հրթիռային հարվածի հետևանքներին վերաբերվող զգայուն տեղեկատվություն հրապարակելու մեջ:
Լոֆրեդոն համագործակցել է ամերիկյան «Fox News» և «The Grayzone» լրատվամիջոցների հետ։ Տեղեկատվական հենց նշված հարթակներում իրանական հրթիռների խոցման վայրերի մասին նյութերի պատճառով է, որ նա ձերբակալվել է Իսրայելի ազգային անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու փաստով։ Լոֆրեդոյին կարող եմ մեղադրել պատերազմի ժամանակ հակառակորդին օգնելու փորձի մեջ։ Միջադեպը կարող է հանգեցնել դիվանագիտական միջադեպի, քանի որ լրագրողը ԱՄՆ- ի քաղաքացի է։
Լրագրողը մասնավորապես հրապարակել է, որ հրթիռները հարվածել են Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազային և երկրի կենտրոնական մասում հետախուզական ծառայությունների շտաբին։
Ավելի վաղ, ինչպես նշել է «Аргументы и факты»- ին, հաղորդվել էր, որ Նաթանյահուն հարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ- ի և «Հըզբոլահ»- ի ուղղությամբ, որպեսզի պահպանի իր դիրքերը իշխանության մեջ և փրկվի դատական գործերից:
«РИА Новости»– ի տեղեկացմամբ , Իսրայելի ոստիկանությունը 28- ամյա անկախ լրագրող Ջերեմի Լոֆրեդոյին ձերբակալել է այն բանից հետո, երբ նա հայտնել Է իրանական հրթիռների մասին, որոնք խոցել են Իսրայելի թիրախները:
Իր ռեպորտաժում Լոֆրեդոն նաև հայտարարել է, որ «Նևատիմ» ավիաբազայից Գազայի վրա հարձակումներ են իրականացվել, և որ այնտեղ է գտնվում կառավարության մասնավոր ինքնաթիռը, որն օգտագործվում է վարչապետ Բենյամին Նաթանյահուի կողմից:
Ավելի վաղ «Washington Post» թերթը հայտնել էր առնվազն 20 բալիստիկ հրթիռների մասին, որոնք հարվածել էին «Նևատիմ» ավիաբազային հոկտեմբերի 1- ին Իրանի հարձակման ժամանակ:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ