ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Համաձայնեցի պայմանով`իմ այցելության դեպքում մերոնց տանը ոչ մի օտար շունչ չպիտի լինի, քանզի մենք այն ոչ մեկի չենք վաճառել ու մեր օրինական սեփականության տերն ենք և «кадастр»-ի թուղթ» ունենք

Համաձայնեցի պայմանով`իմ այցելության դեպքում մերոնց տանը ոչ մի օտար շունչ չպիտի լինի, քանզի մենք այն ոչ մեկի չենք վաճառել ու մեր օրինական սեփականության տերն ենք  և «кадастр»-ի թուղթ» ունենք
20.03.2024 | 22:12

2006-ի սեպտեմբերին Բաքվում հրավիրված էր ԱՊՀ պետությունների անվտանգության ու հատուկ ծառայության ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Հանրապետության ղեկավարության կողմից որոշվեց, որ հայաստանյան պատվիրակությունը ներկայացված կլինի երկու անձով` ՀՀ ԱԱԾ տնօրենի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր (հետագայում` գեներալ-լեյտենանտ) Հրաչյա Հարությունյան ու սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյան (հետագայում նույնպես գեներալ-լեյտենանտ):

Հետաքրքրական էր պատվիրակության կազմի ընտրությունը: Բանն այն է, երկուսս էլ Արցախյան պատերազմի մասնակիցներ էինք (գեներալ Հարությունյանը կռվի ժամանակ ղեկավարում էր ԱԱԾ հատուկ ջոկատը), ու երկյակի նման ընտրությունը կարծես ադրբեջանական կողմին նետված մարտահրավեր էր` արված հստակ դիտավորությամբ:

Քանի որ Ադրբեջանի հետ չկար հաղորդակցության ուղիղ կապ, մենք մեկնեցինք Մոսկվա, այնտեղից Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ինքնաթիռով բանակի գեներալ, СОРБ-ի պետ Նիկոլայ Պլատոնովիչ Պատրուշևի հետ ուղևորվեցինք Բաքու:

Այդ փուլում Ադրբեջանի պետանվտանգության նախարարությունը գլխավորում էր գեներալ-գնդապետ Մահմուդովը, ով կոռուպցիոն սկանդալի պատճառով հետագայում հեռացվեց աշխատանքից:

Բաքու ժամանելու առաջին իսկ պահից տպավորություն էր, որ մենք ֆիզիկապես բացակայում ենք: Մեզ անհատապես ամրակցված անվտանգության աշխատակիցների ջանքերով մենք ամբողջովին մեկուսացած էինք շրջապատող իրականությունից: Ադրբեջանական կողմը դա բացատրում էր նրանով, որ քայլերը ձեռնարկված են մեր դեմ իրականացվելիք հնարավոր մահափորձը կանխելու համար:

Մեզ արգելված էր տեղաշարժը նաև հյուրանոցային համալիրով, մասնակցությունը խորհրդակցության շրջանակներում անցկացվող միջոցառումներին, հանվել էինք նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասնակիցների ցուցակից և այլն, և այլն: Սակայն այս կարգի ստորացումները հակակշռվում էին մեր փաստացի հաղթական կողմ լինելով, ինչը, ցավոք, ապաշնորհ կերպով կորցրեցինք, մինդեռ Արցախյան առաջին պատերազմում հաղթած երկրի ներկայացուցիչներ էինք, և դրանով ամեն ինչ ասված էր:

Սակայն այսուհանդերձ ադրբեջանական կողմը հղացել էր մի բան, որով կամեցել էին առանձնակի դաղել մեզ, իսկ եթե ավելի որոշակի, մասնավորապես ինձ` նկատի ունենալով խոշոր հաշվով արցախյան իմ ծագումը` ես արմատներով Գարդմանից եմ:

Ընթրիքներից մեկի ժամանակ մեր սեղանին միացավ Ադրբեջանի հակահետախուզության պետը, ով նախ կիսվեց Արտաշատում ունեցած բանակային ծառայության մասին հուշերով ու, ասես հենց այնպես, հարցրեց` չէի՞ կամենա արդյոք գնալ Գանձակ, տեսնել պապենական տունս:

Ես առանց հապաղելու տվեցի համաձայնությունս, սակայն պայման դնելով` իմ այցելության դեպքում մերոնց տանը ոչ մի օտար շունչ չպիտի լինի, քանզի մենք այն ոչ մեկի չենք վաճառել ու մեր օրինական սեփականության տերն ենք և «кадастр»-ի թուղթ» ունենք։

Հասկանալի է, որ զրուցակիցս հրաժարվեց իր առաջարկի իրականացումից:

Միաժամանակ ակնհայտ էր, որ խորապես էին ուսումնասիրում մեզ, սակայն կոպիտ էին աշխատում, չափազանց կոպիտ:

Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ