38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչու՞ է Զելենսկին գալիս Հայաստան

Ինչու՞ է Զելենսկին գալիս Հայաստան
26.02.2024 | 09:18

Գալիս է, որ երկիրը բացարձակ ավերելու իր չարաբաստիկ փորձն ուսուցանի մեր խեղկատակի՞ն:

Սա ի՞նչ նոր վտանգավոր արկածախնդրություն է։

Գիտի, որ ռուսները խիստ զգայուն են այս հարցում։ Խիստ պատվախնդիր և վրիժառու։

Գիտի, որ տարածաշրջանում գործող ուժերն են ռուսականը, իրանականը և թուրքականը։

Գիտի, որ ռուսականը և իրանականը, որոնք մեր նկատմամբ ինչ- որ բարյացակամության նշույլներ ունեն, չեն հանդուրժի հավաքական Արևմուտքի այդ խամաճիկին։

Եվ դրա այցով մեզ կնույնացնեն նրանց հետ, կթշնամանան մեզ հետ։ Այսինքն, եթե թուրք- ազերական տանդեմը հարձակվի , իրենք նրանց եթե չօժանդակեն, ապա լավագույն դեպքում կմնան դիտորդի դերում:

Է՜, էլ ո՞նց չասեմ, որ այս դավադիր դավաճան տականքը Հայաստանի կործանման համար է աշխատում։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ