Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Արցախի հարցը ինձ համար երբեք փակված չի լինելու»

«Արցախի հարցը ինձ համար երբեք փակված չի լինելու»
19.10.2023 | 08:05

Ինձ համար նույնպես. որովհետև երբ պետք է 20 տարում ՄԻԱՍԻՆ փակեինք՝ դուք մե՛զ փակեցիք։

Հեռակա, բաց զրույց այսօրվա ընդդիմության ենթադրյալ առաջնորդների հետ՝ ավելի շատ մտերմիկ, կարեկցական, քան քննադատական տոներով։

Ինչպես նկատել եք, ընդդիմադիր ենթադրյալ առաջնորդները ուղիղ տեքստով չեն խոսում։ Նրանց մտքի թռիչքը հանրությանը մատուցվում է բազում արբանյակների թարգմանությամբ։

Կարելի է ենթադրել, որ իրենց դժվար է դուրս գալ նախկին կարգավիճակի շրջանակներից, երբ պարտադրված էին խոսելու դիվանագիտական լեզվով։

Ենթադրությունը ենթադրություն, բայց կիսվեմ իմ գնահատականներով։

Չեք սխալվում, ձեր ներկայությամբ զրուցելու եմ մինչև 2008-ը անբաժան ընկերներ, իմ ժամանակակիցներ Ռոբերտի ու Սերժի հետ։ Առաջին դեմքով դիմելս ընդունեք որպես մտերմության ժեստ։

Եվ այսպես.

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ, ԱՅԼ ՈՉ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Դուք մինչև Երևան գալը պրոքսի առաջնորդներ էիք, բայց ավելի մատչելի է մինի առաջնորդներ դարձվածքը։

Երևան ոտք դրեցիք որպես վերամիավորված Հայաստանի խորհրդարանի անդամներ։ Բայց այնտեղ մի խնդիր ունեիք՝ սատարել ձեր սուպերին «Միացումը» անջատմամբ փոխարինելու գործում. Ոչ մի մինի դիմադրություն չտեսանք արցախահայությանը, այդ թվում անձամբ ձեզ, Հայաստանի քաղաղաքացիությունից զրկելու պահին (1991 թ. Անկախության հանրաքվեները)։

Երևանում ոտքներդ հերթով պնդացրեցիք արդեն որպես ղեկավարներ։

Դուք առաջնորդեր լինելու փորձ չունեք։ Այսինքն այն լավ առաջնորդներից չէիք, ով կզիջեր առաջնորդությունը ղեկավար լինելուն։

ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ, ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ տարիներին շատ գայթակղությունների տրվեցիք, բացի մեկից։ Դա հատուկ պետք է շեշտեմ որպես ձեր օգտին դրական փաստարկ.

թույլ չտվեցիք Արցախ մտցնել որևէ կողմի խաղաղապահ կոնտինգենտ։

Դրան զուգահեռ, տեր կանգնելով Բյուրոյի Դաշնակցությանն ու Նավասարդյանի Հանրապետականին.

- Ազատություն չտվեցիք դրանցում կուտակված ազգային ավանդույթի ազատամիտ մտքին ու մտքի թռիչքին։

- Թույլ չտվեցիք ձեր շրջապատում աճած երիտասարդներին «վարակվել» ազգային ազատագրական պայքարի ոգով։

- Ամեն մեկիդ հատուկ ոճով ու մեթոդներով ձեր շրջապատին կաշկանդեցիք գավառական հայրենասիրության կաղապարի մեջ։

- Գուցե չնախաձեռնեցիք, բայց աչք փակեցիք կուլ չգնացող ազգային փոքր միավորների դեմ վայրի ցեղերի արշավանքների վրա։

Արդյունքում ավերվեցին Անկախության հռչակագրով ազդարարված Անկախ պետականոոթյան գործընթացի գաղափարական հենքը կրողների բոլոր օջախները՝ մշակույթի, հասարակական ու քաղաքական ասպարեզներում։

ՈՒշ է քննարկելը` դա գիտակցաբա՞ր եք արել, թե՞ այլ հանգամանքների բերումով։

Եթե ժողովուրդը առաջին 10 տարիներին գործ ուներ բազմաթիվ թերություններով հանդերձ երկու գործունյա ու միմյանց թիկունքին ամուր կանգնած ընկերական զույգի հետ, ապա

2008-ին բացահայտեցիք նաև ձեր ներքին անհամաձայնությունները՝ ինչը թուլացրեց ոչ միայն ձեր, այլև պետության ու հասարակոոթյան ամրության հիմքերը։

Դժգոհությունը կուտակվել էր, դասական իմաստով հեղափոխությունը հասունացել։

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ-2018

Իշխանափոխության դրոշը ժողովրդի անունից բարձրացրին ո՛չ թե ուժասպառ արված ընդդիմադիրները, այլ հեղափոխության կարգախոսներն անգիր արած ու գունավոր հեղափոխությունների ժամանակակից տեխնոլոգիաները սերտած բախտախնդիրները։

Արդեն ո՛չ հետաքրքիր են, ո՛չ էլ կարևոր այդ գործում ձեր մասնակցության չափն ու խորամանկ, իրական կամ հորինված մանրամասները։

Սկզբում ժողովրդին ներկայացրին ձեր կերպարը որպես երկրի ու ժողովորդի համար ոչինչ չարած, զուտ հանցավոր ճանապարհով գիրացած մսացուի ախորժալի կերպարով։

Այդ խայծը կուլ տալով մարդկանց երեսը ժպիտ եկավ, բայց շուտով առերեսվեցին դաժան պարտության, աննախադեպ կորուստների հետ։

Պարտված իշխանությանը ռևանշի ձգտող հակահերոս էր պետք։

Այս անգամ դու՛ք կուլ տվեցիք խայծը՝ իշխանափոխության դափնիների փոխարեն ստանալով պաշտոնական ընդդիմության, տառապյալի փշե պսակը։

Կրոնական պատկերացումներն ու ձեր ռեսուրսների վերաբերյալ առասպելական պատկերացումները նորից լավ խայծ էին մոլորված ժողովրդի համար։

Միայն դուք, ես ու էլի մի քանի հոգի գիտեին, որ ձեր հիրավի բավարար ռեսուրսներում իսպառ բացակայում է առաջնորդության շնորհը։

Բայց նոր ձնագունդն արդեն մեծանալով թափ էր հավաքում՝ անկախ ձեր ու մեր ցանկությունից։

Ձնագունդը փշրվեց բախվելով ձեզ լավ հայտնի բերետավորների պատին։

Երկուսիդ կողք կողքի չտեսած ժողովրդի աչքում խամրեց նաև հակահերոսի ձեր կերպարը։

Անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոխատեղությունները, երիտասարդ գվարդիան մարտի մեջ մտցնելը, ոգևորության ժամանակավոր ալիքներ բարձրացրեցին։ Սակայն այդ ալիքները փշրելու համար բավարար եղավ ձեր խամրած կերպարների փոխարեն հիրավի շնորհալի ու հույսեր ներշնչողների հետևում ձեր ականջները մատնացույց անելը, իսկ առանձին դեպքերում նկարելը։

Անարդյունք մնացին նույնիսկ հին գվարդիական գեներալի մուտքը մարտադաշտ սպիտակ ձիու վրա։

Մինչդեռ երկիրը սրընթաց շարժվում է դեպի անորոշության անդունդը, իսկ ավելի հավանական է՝ մեկնարկած նոր ցեղասպանության գիրկը։

Զրույցս ինքնանպատակ չէ։

Ենթադրենք, որ խելոք վարվեցիք՝ ձեր կուտակած նյութական ռեսուրսը ապազգային իշխանությանը չհանձնելով։

Ձեր ռեսուրսը հայ ժողովրդին էլի է պետք, բայց ոչ դատական գրավի, վճարված տուգանքի, բարեգործական նվերի տեսքով։

Եթե պարտքը վերադարձնելու ցանկություն, կամք, վճռականություն ու համարձակություն դրսևորեք՝ անպայման մնացած հողի վրա կիրագործեք իմ հետևյալ կոնկրետ առաջարկությունը.

Պետք է Երևանի կենտրոնում մի մեծ շինություն առանձնացնել ճակատին մեծ տառերով գրված. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»։

Այնտեղ պետք է սարքավորումներով հագեցած անվճար ծառայություններ ստանան քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնող բոլոր երիտասարդական խմբերը։

Այդ կենտրոնը պետք է դառնա հայ քաղաքական մտքի ու մտքի թռիչքի ինկուբատորը։

Մանրամասները կներկայացնի, ու համոզված եմ կկենսագործի անկախ Հայաստանի առաջին վարչապետը։

Նա, ով իր առաջին հրամանագրերից մեկով արցախյան շարժման բովում ձևավորված քաղաքական բոլոր միավորներին Բաղրամյանի պողոտայի վրա հատկացրեց ամենամեծ ու ամենահարմար շինություններից մեկը։

Դա իհարկե բավարար չի լինի, բայց ազգօգուտ շղթայական ռեակցիա կհարուցի …

Այդ ժամանակ հարցերն ի վնաս մեզ չեն փակվի ու հաղթական ավարտի հեռանկար կունենան։

Սպասում եմ արձագանքի՝ միայն գործով։

Կյանքը շարունակվում է:

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան, հոկտեմբերի 18, 2023 թ.

Դիտվել է՝ 5170

Մեկնաբանություններ