Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Ինքնիշխանության պաշտպանի դիմակի տակ

Ինքնիշխանության պաշտպանի դիմակի տակ
24.09.2023 | 18:11

Ինքնիշխանության պաշտպանի դիմակի տակ հանդես է գալիս մարդ, ով ոտնահարել է Հայաստանի Երրորդ Հանրապետության սահմանադրաիրավական հիմքը՝ Անկախության հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հանձնառությունից։

Ինքնիշխանությունից խոսում է մեկը, ով Թուրքիայի պատվերով հայ ժողովրդին ստիպում է հրաժարվել Արարատ լեռից՝ որպես խորհրդանիշ՝ պատկերված ՀՀ զինանշանի վրա։

Ինքնիշխանությունից խոսում է մեկը, ում թիմակիցների զգալի մասը ազդեցության գործակալներ են, և հուսանք, շատ շուտով հանրությանը պաշտոնապես կներկայացվի՝ ով ով է։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3704

Մեկնաբանություններ