Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ոչ մի դաս չենք քաղել մեր սխալներից. Վարդգես Օվյան

Ոչ մի դաս չենք քաղել մեր սխալներից. Վարդգես Օվյան
11.09.2022 | 11:26

Հայաստանում երբ մեկը փորձում է օգտակար ու խելացի մի բան անել, մի գործ ձեռնարկել, թեկուզ, ասենք, մի անիվ պատրաստել, այդ անիվը դեռ չսարքած, հազարավորները մեկական փայտ առած, վազում, գալիս են, որպեսզի փայտն անվաճաղերի արանքը խցկեն։


Ու այդպես իրար նախանձելով, իրար խաբելով, իրար հոշոտելով, մեր տգիտության և գարշելի բնավորության պատճառով մեր ողջ ունեցածը կորցնելով, թշմամուն օգնելով, որ մեզ ջնջխի, մի կերպ հասել ենք 21-րդ դար։ Ու հազարամյակների ընթացքում ոչ մի դաս չենք քաղել մեր սխալներից։ Եվ շարունակում ենք պնդել, որ մենք միշտ ճիշտ ենք, ազնիվ, խելացի և անմեղ։ Որ մեղավորը ուրիշներն են, բոլորը` բացի մեզանից։

Դիտվել է՝ 8352

Մեկնաբանություններ