ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Արփինե Հովհաննիսյան. Երբ գերագույն գլխավոր չարիքը Սոթքի հանքի կեսը հանձնել է Ադրբեջանին, դրա շահագործումից ՀՀ պետբյուջե վճարված հարկերի օրինականությունը կասկածի տակ է դրել

Արփինե Հովհաննիսյան. Երբ գերագույն գլխավոր չարիքը Սոթքի հանքի կեսը հանձնել է Ադրբեջանին, դրա շահագործումից ՀՀ պետբյուջե վճարված հարկերի օրինականությունը կասկածի տակ է դրել
27.11.2020 | 15:04

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Դուք էլ երեւի մտածում էիք ալիեւը էն 50 մլրդ դոլարը ինչպես է հաշվարկել ու մեզնից պահանջելու։
Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքը ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը (այն տարածքը, որտեղ այն գտնվում է) հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի (առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։


Այսինքն, եթե այդ անիծյալ փաստաթղթով հանքի զբաղեցրած տարածքի կեսը Ադրբեջանինն է, որը երեկ պաշտոնապես հաստատեց ՊՆ ներկայացուցիչը, նշանակում է՝ սույն անգրագետը հանքի շահագործման ամբողջ նախկին ընթացքը դարձրել է անօրինական։ Ստացվում է՝ Սոթքի հանքի շահագործումից պետական բյուջե վճարված գումարների առնվազն կեսը կարող են համարվել ապօրինի եկամուտ։ Երբ ալիեւը հետ ուզի այս տարիներին ՀՀ բյուջե վճարած հարկերը ( դրա կեսը՝ անցնող տարածքին համահունչ) հանկարծ չզարմանաք։
Այդ հարկից ձեզ աշխատավարձ են վճարել, թոշակ, նպաստ ու այլ ծախսեր։


«Փրկիչը» տիկին վարչապետի հիմնադրամից չի վճարելու, վիվառոների ֆեյքերի համար նախատեսված գումարներից չի վճարելու, այլ ձեզնից է հետ ուզելու փողերը, որ վճարի ադրբեջանցիներին։ Կամ էլ դրա փոխարեն ալիեւին կնվիրի, օրինակ արմավիրը։
Հ.Գ. Օր առաջ պետք է այս ու այլ հարցեր լուծել։ Սա խուճապ չի, թեզ չի, մեկնաբանություն չի, սա իմ ու քո դռանը չոքած աղետն է։ Հավատաս թե չէ։ Ուզես թե չէ։ Դրան ասեք՝
ՎԵՐ ԿԱ՜Ց ՈՒ ՔԱՅԼԻ՜Ր
ՄԵԶ ՔԵԶՆԻՑ ԱԶԱՏԻ՜Ր»:

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ