Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Հայրենակիցներ, պետք է հավաքենք 50 000հ ստորագրություն

Հայրենակիցներ, պետք է հավաքենք 50 000հ ստորագրություն
17.10.2020 | 21:24

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հրթիռակոծության ենթարկված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Բելգիայում ապրող հայ երաժիշտ Սևակ Ավետիսյանի թավջութակի կատարման մասին գերմանական հոդվածի անդրադարձով և կից գրել. «Հայրենակիցներ, սա պետք ա վիզ դնել, հավաքել 50 հազար ստորագրություն։ Էդ դեպքում Գերմանիայի կառավարությունը պարտադրված կլինի հարցին անդրադառնալ»:

Դիտվել է՝ 10005

Մեկնաբանություններ