Աստվածաշունչ մատյանից
16.06.2020 | 00:08
Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։ Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։ Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիճը՝ ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ։ Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։ Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր։ Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը։
Սիրաքի իմաստությունը 18. 7-11
Մեկնաբանություններ