ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Նրանք արժանի չէին այդպիսի ճակատագրի

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Նրանք արժանի չէին այդպիսի ճակատագրի
27.10.2014 | 13:16

Այսօր հոգու ցավով կվերհիշենք հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը և հավուր պատշաճի կհարգենք զոհերի հիշատակը: Լրատվության միջոցներն անխտիր ևս կափսոսան մարդկային կորուստների առթիվ և մարտական ոճով կհիշեցնեն, որ ոճրագործությունը դեռ «չի բացահայտվել»: Ինչ արած, իսկ իմ հիշողությունը վատը չէ. նույն այդ լրատվության միջոցների մի հատված դեռ մեկ օր առաջ հատկապես քարկոծում ու փնովում էին Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին: Ընդ որում, այդ նյութերն արդեն բացակայում են նույն լրատվության միջոցների էլեկտրոնային արխիվում, ինչը ողջունելի է. գոնե ըմբռնում ենք, որ այնքան էլ անաչառ չենք եղել: Սակայն նույն լրատվության միջոցները հիմա «վերլուծում» ու «բացահայտում» են, որ հասարակությունում այդ անձանց նկատմամբ ձևավորվել էր ակնհայտ անհանդուրժողականության մթնոլորտ: Հարգելիներս, կներեք, բայց դրանում մեծ դեր եք ունեցել նաև դուք:
Իմ խորին համոզմամբ` այդ մարդիկ ևս, մահկանացուներ լինելով, ունեցել են բազմաթիվ սխալներ ու թերություններ, սակայն անվերապահորեն օժտված ու անհամեմատ հայրենասեր ու մարդասեր են եղել, հասու են եղել Մեծ Մարդ լինելու և համազգային արժեքներ կրելու Աստվածային շնորհին: Նրանք արժանի չէին այդպիսի ճակատագրի:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ