ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ. Օրորվում ենք հեքիաթի ու պատրանքների ճոճում՝ սպասելով «ուժեղ ասպետին»

Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ. Օրորվում ենք հեքիաթի ու պատրանքների ճոճում՝ սպասելով «ուժեղ ասպետին»
29.11.2013 | 12:37

Վախենամ՝ ճշմարտությունից շատ հեռու չի էթնոս-ազգություն երևույթի «կենսաբանական տարիք» հասկացությունը. «հին ազգերի» էթնիկական գոյությունը ծերացել է, և նրանց ուժերը սպառվում են: Շունչը կարճանում է: Քսանհինգ տարի առաջ սկսված մեր «ազգային ազատագրական» երթը հասնում է իր չծրագրավորված հանգրվանին՝ Եվրասիային՝ ի դեմս Մաքսային միության: Հազար վեց հարյուր տարի առաջ «միջին տարիքի» ազգ էինք, երբ Արևմտյան Հայաստանը տրվեց Բյուզանդական կայսրությանը, արդեն ծերությանը մոտ էինք՝ բյուզանդականից տրվեց թուրքական կայսրությանը, Արևելյան Հայաստանը՝ համապատասխանաբար պարսկական կայսրությունից՝ ռուսական կայսրությանը: Հավանաբար ծերությունից, նաև՝ մտավոր զառամությունից մնաց միայն Արևելյան Հայաստանը՝ ռուսական կայսրությունում: Ավելի ուշ քսանհինգ տարի ժամանակ տրվեց՝ փորձելու ապրել առանց կայսրության: Բյուզանդական կայսրության ժառանգորդի հավակնություններով այսօրվա նեոռուսական կայսրությունը, որի տարածքային ռեալ հնարավորություններն ավելի արևելյան են, քան արևմտյան, մեզ ասում է. «Տեղ եք հասել, իջեք»: Մենք էլ «իջնում» ենք: «Ազգային ջոջերի» հրահանգով: Չհասցնելով բարձրանալ: Շունչներս չհերիքե՞ց բարձրանալ: «Ազգային ջոջերի» վազքը մինչև մարա՞գն եղավ: Բայց մենք էլ մի բան չենք: Մինչ մեր քաղաքակրթական անցյալի դափնիներով ու էթնիկական մաքրության հեքիաթներով ինքներս մեզ մխիթարելով կառչել ենք անցյալին, էթնիկական մաքրության հեքիաթների հետ գլուխ չդնող երիտասարդ և ագրեսիվ ժողովուրդները (ռուս, ամերիկացի, թուրք, նեոհրեաներ...) աշխարհի զարգացումների նոր պայմաններ են թելադրում, որոնցում մեր հնաոճ էթնիկական մաքրությունը չի տեղավորվում: Հիշենք՝ երբ ենք մենք ուժեղ՝ երիտասարդ հայ ժողովուրդը, Տիգրան Մեծ և Արշակունիներ: Մեր կուսական էթնիկական մաքրության մասին խոսք չկար: Ուժեղները հեքիաթներից չեն կառչում: Նրանք նախաձեռնում են, ծրագրավորում են, պայքարում են, թելադրում են, գործում են: Համամարդկային բարոյականությունն ու արդարությունը ձևավորում են: Մենք, որպես երկիր, կառչել ենք համաշխարհային սոցիալական օժանդակության սին ծրագրերից, և, մեր երիտասարդ ու նախաձեռնող բնակչությանը փաստացի դուրս անելով, մեր բնակչության մեծ մասին էլ կապել ենք սոցիալական աջակցության տեղական սին ծրագրերին: Օրորվում ենք հեքիաթի ու պատրանքների ճոճում՝ սպասելով «ուժեղ ասպետին»: Չուզեցինք ինքներս «ուժեղ ասպետ» լինել: ՉկարողացաՆք: Բայց նաև՝ չփորձեցինք: Նույնիսկ ղարաբաղյան պատերազմի հաջողված փորձն ունենալով: Բարի վերջավորությամբ հեքիաթների բարոյականությունը թույլերի ինքնարդարացումն է: Բայց դեռ ուշ չէ: Այդքան կամք կունենա՞նք:

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ