Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ուկրաինան՝ «TANAP»-ի նոր գործընկեր

Ուկրաինան՝ «TANAP»-ի նոր գործընկեր
20.11.2012 | 11:30

ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ հարցերով բանագնաց Կառլոս Պասկուալը ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Տրանսանատոլիական գազամուղի` «TANAP»-ի իրականացմանը` նախագիծը կարևոր համարելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար: «TANAP»-ի գործարկման հարցում Կառլոս Պասկուալը ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարությունը: Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում գազամուղին միանալու համար:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ