Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտոնական կայքը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնում Տիմոշենկոյին։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը Տիմոշենկոյի դստերն է փոխանցել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը։ Նա նախկին վարչապետի դստերը հայտնել է Քլինթոնի աջակցությունը, ով նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանա անձամբ այցելել ու հանդիպել նախկին վարչապետին: Բացի այդ, ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Տիմոշենկոյի առողջական վիճակի առնչությամբ: