ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ակտիվացող քրդերի սպառնալիքին ընդառաջ

Ակտիվացող քրդերի սպառնալիքին ընդառաջ
27.07.2012 | 14:52

Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես մեղադրել է Սիրիայի իշխանություններին քրդական բանվորական կուսակցության զինյալ խմբավորումներին հովանավորելու մեջ: Ալ Արաբիան հաղորդում է, որ Էրդողանը Ասադին մեղադրում է երկրի հյուսիսային հինգ նահանգները քրդերին հանձնելու մեջ: «Ի՞նչ եք պատրաստվում անել» հարցին Էրդողանը պատասխանել է. «Այն, ինչ արել ենք, անում ենք և անելու ենք Իրաքում»: Քրդական բանվորական կուսակցության բազաները Իրաքում պարբերաբար ռմբակոծում է թուրքական բանակը:

Քրդական ծագումով սիրիացի ապստամբները իրենց օգնությունն են առաջարկել Թուրքիային` ՔԴԿ-ի դեմ պայքարում: «Եթե Թուրքիան մեզ զինված աջակցություն ցույց տա, մենք` և քրդերս, և արաբներս, կկարողանանք դիմակայել ոչ միայն վարչակարգին, այլև ՔԴԿ-ի զինյալներին»,-հայտարարել է հյուսիսային Սիրիայի ապստամբների ղեկավարներից ՈՒբեդ Մուսան: Նա խոստացել է զենք-զինամթերք ստանալու դեպքում Սիրիայի տարածքից վտարել ՔԴԿ-ին։ «Մենք հիանալի գիտենք` որտեղ են նրանց բազաները, և որ տարածքներն են նրանք վերահսկում»,- ասել է Մուսան: Սիրիական Քրդստանի հիմնական քաղաքական ուժերը պայմանավորվել են ջանքերը համատեղելու մասին և իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիս-արևելքի հիմնական քաղաքները, ինչն անհանգստացրել է Թուրքիային: Քրդերը չեն կողմնորոշվում` ո՞վ է իրենց առավել վտանգավոր թշնամին` թուրքե՞րը, թե՞ սիրիացիները, այդ պատճառով էլ ապստամբության ժամանակ հիմնականում չեզոք են: ՔԴԿ-ն, որ ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, 30 տարի զինված պայքար է մղում քրդական անկախ պետության ստեղծման համար Թուրքիային, Իրաքին, Իրանին և Սիրիային պատկանող տարածքներում:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ