29.11.2023|
18:20
Եթե մի թռուցիկ հայացք ենք ձգում մեր անցած պատմական ուղու վրա, սկսած Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության մասնատման ժամանակներից և դրանից հետո էլ Սելևկյանների պետության մասնատումից, երբ ստեղծվեց համեմատաբար նոր ժամանակների մեր պետականությունը, ապա Արտաշեսյանների հզոր ու նվաճողական, բայց պատմական մասշտաբներով կարճ գործունեությունից և, հատկապես, Տիգրան Մեծից հետո, մեր պատմությունը մեծ հաշվով եղել է հազվադեպ հաջողություններով ու վայրիվերումներով լի, մեկ արագ, մեկ դանդաղ նահանջի պրոցես՝ առ այսօր։