Ի՞նչ հայրենիքի կորուստ:
Ի՞նչ Հայաստանի թուրքացում:
Ի՞նչ եք նախորդ դարի Արդիբաշի օբշչի անլույս վագոնում սխալմամբ բռնաբարվող 18 տարեկան աղջկա նման ձեններդ գլուխներդ գցել:
Ամո՛թ է:
Հասկանում եմ` սարսափի աչքերը մեծ են ու չռված:
Ձեզ մի քանի սիլլա հասցրեք, ուշքի եկեք:
Ձեր էդ անտեր Թուրքիան է անդամահատման սեղանի վրա բարձրացվում:
Չե՞ք տեսնում:
Սթափվեք ՝ կտեսնեք:
Անգամ է՞ն չեք տեսնում, որ Չինաստանը կորցրել է հետաքրքրությունը «Մեկ ուղի, մեկ գոտի» ծրագրի հանդեպ:
Կորցրել է, որովհետև ԵՄ-ը մասնատվում է առանձին պետությունների, որպես առևտրային մեկ միավոր այլևս գործոն չէ:
Հետաքրքիր չէ չինացու համար:
(Լավրովը Պեկինում նաև դա է քննարկում):
ՈՒրեմն Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հարցն
էլ վերանում է:
Որովհետև Նախիջևանի տարածքի նկատմամբ այլևս ադրբեջանական հավակնություն չի կարող լինել:
Այդտեղ առաջանում է քրդական ավտոնոմիա, մի լեզվակ էլ Թուրքիայից դրան ավելացվելով:
Փոխանակ գլուխներդ վեր բարձրացնեք, տեսնեք ինչ է կատարվում ձեր շուրջը ու հենց ձեզ հետ, կեղծ հայրենասիրական ղախպալաց եք տալիս,
որ ի՞նչ ....
Ողբ ու կականի փոխարեն մտածեք, թե ինչպես եք բնակեցնելու 1920-21 թվերին ռուսահայաստանից պոկված, Թուրքիային անցած այն տարածքները, որ հիմա հետ են գալիս:
Չնայած այդ հետ բերելու մեջ մի կծած կորեկի չափ ներդրում էլ չունեք:
Ամո՛թ է, ինչքան չլինի հնագույն ժողովուրդ եք...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ