Չինաստանի տնտեսությունը 2020-ին աճել է մոտ 2 տոկոսով՝ դառնալով այն սակավաթիվ խոշոր երկրներից մեկը, որը համաշխարհային տնտեսության համար աղետալի տարում հաղորդել է աճի մասին։ Չինաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 7 տոկոսով, հաղորդում է Associated Press-ը, կառավարության՝ տնտեսության մեծ մասն արագ փակելու որոշումը թույլ է տվել բիզնեսը վերսկսել ավելի շուտ, քան մյուսները:
Տնտեսագետ Այրիս Պանգն AP-ին հայտնել է, որ «չնայած երկրում համեմատաբար դրական աճին, դեռևս վաղ է եզրակացնել, որ սա ամբողջական վերականգնում է»։ Բժշկական ապրանքների պահանջարկը, ինչպիսիք են՝ դիմակները, մեծ խթան էին չինացի արտադրողների համար, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերը նույնպես բացասաբար են ազդել արտահանողների վրա։