Սոթքի հանքը մասնակի գործում է, թե աշխատակիցների, թե բնակչների անվտանգությունն ապահովվում է և անվտանգության առումով դեռ որևէ խնդիր չի եղել՝ ասել է Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից:
«Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ այդ հատվածում գծանշումներն ավարտվել են, թե ոչ, սակայն իմ տեղեկություններով՝ դեռ չեն չեն ավարտվել և դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա: Հիմա դեռ ոչինչ հստակ չէ և ճշգրտումներից հետո պարզ կլինի, թե որ հատվածը կանցնի թշնամու տիրaպետության տակ և որը կմնա մեր հսկողության ներքո: Կարող է ոչինչ էլ չանցնի, կամ կարող է նաև հակառակ պատկերն էլ լինի, հստակ ոչինչ դեռ չկա»,-ասաց նա: