Վի­վա-ՄՏՍ. 500 սմարթ­ֆոն հե­ռա­վար կր­թու­թ­յան հա­մար

Վի­վա-ՄՏՍ. 500 սմարթ­ֆոն  հե­ռա­վար կր­թու­թ­յան հա­մար
28.04.2020 | 00:17
Վի­վա-ՄՏՍ-ը վե­րա­նա­յել է սո­ցիա­լա­կան ուղղ­վա­ծու­թյան ծրագ­րե­րի ցանկն ու կա­յաց­րել ի­րա­վի­ճա­կից բխող ո­րո­շում։ COVID-19-ի դեմ հա­մա­կարգ­ված պայ­քա­րի և հե­ռա­վար կր­թու­թյու­նը նաև սո­ցիա­լա­պես խո­ցե­լի խմ­բե­րում ընդգրկված ըն­տա­նիք­նե­րի դպ­րո­ցա­հա­սակ ա­շա­կերտ­նե­րին հա­սա­նե­լի դարձ­նե­լու ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ըն­կե­րու­թյու­նը 500 սմարթ­ֆոն է նվի­րա­բե­րել ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյա­նը։ Xiaomi նոր սմարթ­ֆոն­նե­րը տրա­մադր­վում են բո­լոր մար­զե­րի այն դպ­րոց­նե­րին, որ­տեղ սո­վո­րում են ծրագ­րի շա­հա­ռու դար­ձած ա­շա­կերտ­ներ։ Թի­րա­խա­յին խմ­բում են միայ­նակ ծնող­նե­րի, սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով, եր­կու և ա­վե­լի դպ­րո­ցա­կան­ներ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րը։
ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում Վի­վա-ՄՏՍ-ը հա­սա­նե­լի է դարձ­րել բազ­մա­թիվ գոր­ծիք­ներ՝ կր­թա­կան առ­ցանց հար­թակ­ներ ու բջ­ջա­յին հա­վել­ված­ներ: Ըն­կե­րու­թյունն այժմ ա­ջակ­ցում է հեր­թա­կան՝ տեխ­նի­կա­կան սար­քե­րի տրա­մադր­ման ծրագ­րին։ Սմարթ­ֆոն­նե­րի բաշխ­ման գոր­ծըն­թացն ար­դեն մեկ­նար­կել է: Ա­ռա­ջին խմ­բա­քա­նա­կը ստա­ցել է Շի­րա­կի մար­զը։ Ծրագ­րում նե­րառ­ված են բո­լոր մար­զե­րը։ Ճկուն լու­ծում­ներ ըն­ձե­ռող սմարթ­ֆոն­նե­րը, հա­մա­ցան­ցա­յին հար­թակ­ներն ու հա­վել­ված­նե­րի հա­սա­նե­լիու­թյու­նը կարևոր գոր­ծիք են դար­ձել ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցի հա­մար։
«Ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ հե­ռա­վար ու­սու­ցու­մը դար­ձել է օ­րա­կար­գա­յին։ Մենք այն­պի­սի շր­ջան ենք ապ­րում, երբ բո­լո­րից պա­հանջ­վում են ա­րագ ու ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­ներ ու ո­րո­շում­ներ, հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք և փոխ­գոր­ծակ­ցու­թյուն՝ հե­ռա­վար կր­թու­թյու­նը բո­լո­րին հա­սա­նե­լի դարձ­նե­լու, կր­թու­թյան ընդ­հա­տում թույլ չտա­լու, կր­թու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րին ա­ռա­վե­լա­գույնս ա­ջակ­ցե­լու հա­մար։ Այս և մի շարք այլ ծրագ­րե­րով վե­րա­հաս­տա­տում ենք մեր ըն­կե­րու­թյան՝ տա­րի­նե­րի պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցու­մը։ Ձգ­տում ենք լի­նել այն­տեղ, որ­տեղ կան մեր օգ­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունն ու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Վս­տահ եմ, որ միա­սին կհաղ­թա­հա­րենք այս մար­տահ­րա­վերն ու կվե­րա­դառ­նանք բնա­կա­նոն կյան­քի»,- ա­սել է Վի­վա-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը։
«Հե­ռա­վար կր­թու­թյան կազ­մա­կերպ­ման ա­ռա­ջին օ­րե­րից, մար­զե­րի հետ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում, կա­րո­ղա­ցանք շատ ա­րագ հա­վա­քագ­րել այն ե­րե­խա­նե­րի տվյալ­նե­րը, ո­րոնք չու­նեն տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներ` դա­սըն­թաց­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։ ԿԳՄՍՆ-ն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կո­չով դի­մեց գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին. Վի­վա-ՄՏՍ ըն­կե­րու­թյունն ա­ռա­ջին­նե­րից էր, որ ար­ձա­գան­քեց մեզ` նա­խա­րա­րու­թյա­նը տրա­մադ­րե­լով 500 նոր սմարթ­ֆոն։ Մենք որ­դեգ­րել ենք սար­քե­րի տրա­մադր­ման հետևյալ սկզ­բուն­քը. ա­պա­հո­վել, նախ, սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով և բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի դպ­րո­ցա­կան­նե­րին։ Ա­ռա­ջին 50 հե­ռա­խոս­նե­րը տրա­մադր­վել են Շի­րա­կի մար­զի ա­շա­կերտ­նե­րին։ Շնոր­հա­կալ ենք Վի­վա-ՄՏՍ-ին` ա­րա­գ ար­ձա­գան­քե­լու և կր­թու­թյան կազ­մա­կերպ­ման գոր­ծում իր ներդ­րումն ու­նե­նա­լու հա­մար»,- ա­սել է ՀՀ ԿԳՄՍՆ հան­րակր­թու­թյան վար­չու­թյան պետ Ա­շոտ Ար­շա­կյա­նը։
Հի­շեց­նենք, որ մար­զե­րից ստաց­ված տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ԿԳՄՍՆ-ն ազ­դա­րա­րել էր, որ հե­ռա­վար կր­թու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար հան­րա­պե­տու­թյան մար­զե­րի դպ­րոց­նե­րում կա 24000 սար­քի անհ­րա­ժեշ­տու­թյուն։ Դրանց հա­մալր­ման գոր­ծըն­թա­ցում ներգ­րավ­վել են տար­բեր ըն­կե­րու­թյուն­ներ։ Ի­րա­կա­նաց­վում են անհ­րա­ժեշտ քայ­լեր՝ օր ա­ռաջ բո­լո­րին օգ­տա­կար լի­նե­լու հա­մար։
Դիտվել է՝ 11737

Մեկնաբանություններ