Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանին պատուհասած հորդառատ անձրևն ու ուժեղ կարկուտը զգալի վնաս են հասցրել մի քանի գյուղերի` ոչնչացնելով բերքը:
«Ափերից դուրս եկած գետը հեղեղել է Վարխանի և այլ գյուղեր, կարկուտը ոչնչացրել է ամբողջ բերքը: Ջուրը տարել է անասուններին և թռչուններին, հեղեղել է բնակելի տներ»,- հայտնել է նահանգապետ Ակակի Միչութաձեն: Նրա խոսքով` փրկարարները ջուրը տներից հետ քաշելու աշխատանքներ են իրականացրել։
Շաբաթ օրն ուժեղ անձրևը և հունական ընկույզի չափ կարկուտը ոչնչացրել էին գրեթե ամբողջ բերքը Շիդա Քարթլի շրջանի մի շարք գյուղերում