Մի «հայրենադավի ջանդակ» պահպանելու համար ահռելի պետական ռեսուրսներ են վատնվում՝ տարբեր գույնի բերետավորների, պարեկների և մնացած ուժայինների տեսքով, որոնց մեծ մասը կարող էր համալրել ազգային բանակի շարքերը: Մեզ նման երկիրը պետք է կատեգորիկ հրաժարվի «дармоед»-ների նմանօրինակ «բանակ» պահելուց, որն անիմաստ խժռում է պետական բյուջեն:
Ընդամենը պետք է պետության առաջնորդ կարգել այնպիսի մեկին, որի «ջանդակը» պահպանելը չդառնա համապետական առաջնահերթություն: Իսկ երբ նման իրավիճակ է ձևավորվում, անհապաղ պետք է «գահընկեց» անել ապաշնորհ առաջնորդին, այլ ոչ թե պետական ռեսուրսների վատնմամբ ապահովել նրա «անհեթեթ ջանդակի» պահպանությունը:
«Дармоед»-ի ջանդակի «дармоед» պահապաններ:
Արգամ Պողոսյան