Փոստատարը վաղվա քվեարկության հիշեցման թերթիկներն էր բերել: Անբնական հաստ տրցակ էր: Միանգամից մտքովս հազար բան անցավ՝ մեր տան վրա էլ են հնդիկ գրանցել, գոնե ռուս աղջիկ գրանցած լինեին: Հիմա ի՞նչ եմ անելու՝ դե արի, հասի քաղմաս, որ դրանց ցուցակից հանել տաս: Տեսնես՝ վալիդոլը շա՞տ դառը դեղ ա, ու էլի մի քանի բան՝ էդ մի քանի վայրկյանում: Էն էլ պարզվեց, որ հարևանի տան թղթերն էլ են մեջը: Հիմա մենակ սառը արաղ եմ ուզում:
Էդուարդ Սարիբեկյան