20.09.2019|
00:52
Յոթ տասնյակից մի քիչ անց էր, ու Վայոց ձորի տաք արևի լույսը կարող էր վայելել, եթե սիրտը դիմանար մինչև սեպտեմբերի 20-ը, քանի որ հեռավոր Ռուսաստանից զավակներն ու թոռները շնորհավորելու էին հերթական տարեդարձը, իսկ Հայաստանում ապրող դուստրը, թոռներն ու հարազատները հերթական անակնկալով նրա օրը լցնելու էին խինդով: