ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վե­հա­փա՛ռ, կրկ­նեք Գևորգ Հին­գե­րոր­դի օ­րի­նա­կը, ժամն է գոր­ծե­լու

Վե­հա­փա՛ռ, կրկ­նեք Գևորգ Հին­գե­րոր­դի օ­րի­նա­կը, ժամն է գոր­ծե­լու
03.07.2020 | 00:14

Հար­գե­լի վե­հա­փառ, ես ոչ ան­վա­նի գրող եմ, բա­նաս­տեղծ կամ հրա­պա­րա­կա­խոս, կամ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, այլ շար­քա­յին մտա­վո­րա­կան, ո­րին հա­տուկ են ազ­գա­յին մտա­ծե­լա­կեր­պը, ա­ռողջ բա­նա­կա­նու­թյու­նը, նաև հա­յին հա­տուկ հան­դգ­նու­թյու­նը, բայց ոչ քյալ­լա­գյո­զու­թյու­նը, ո­րը բխում է լոկ ազ­գա­յին շա­հից ել­նե­լով: Բնա­վո­րու­թյանս շատ «բա­ցա­սա­կան» ո­րակ­նե­րի պատ­ճա­ռով հա­ճախ եմ տու­ժել, բայց եր­բեք չեմ կորց­րել ոչ ա­ռողջ բա­նա­կա­նու­թյունս, ոչ լա­վա­տե­սու­թյունս, ոչ էլ ա­րա­րե­լու և հայ­րե­նի­քին օգ­տա­կար լի­նե­լու ան­սահ­ման ցան­կու­թյունս: Ա­սեմ, ամ­բողջ կյան­քում, ար­դեն 79 տա­րե­կան եմ, ե­ղել եմ պայ­քա­րի ակ­տիվ դիր­քե­րում: Ըն­դա­մե­նը 23 տա­րե­կան էի, երբ 1965 թվա­կա­նի ապ­րի­լի 24-ին Երևա­նի հայտ­նի հրա­պա­րա­կում մարդ­կա­յին ձեռ­քե­րի վրա ե­լույթ եմ ու­նե­ցել և հան­դես եմ ե­կել ազ­գա­յին պա­հան­ջա­տի­րու­թյան դիր­քե­րից: Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ակ­տիվ մաս­նա­կից եմ ե­ղել, բայց եր­բեք Լևոն-Լևոն չեմ գո­չել և ոչ էլ Նի­կոլ-Նի­կոլ, ո­րով­հետև ես միշտ ե­ղել եմ բա­նա­կան ա­րա­րած և եր­բեք չեմ բռնկ­վել որևէ ա­նի­մաստ պա­թո­սով: Ա­սենք հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի պատ­մու­թյու­նը լավ ի­մա­ցող ան­հատս չէր կա­րող ղե­կա­վար­վել է­մո­ցիա­նե­րով: Չեմ ցան­կա­նում տալ մեր երկ­րի օր­հա­սա­կան վի­ճա­կի գնա­հա­տա­կա­նը: Չեմ ցան­կա­նում խա­ղալ օր օ­րի երկ­րում վի­րու­սից մա­հա­ցող­նե­րի թվե­րի վրա և ոչ էլ մռայլ գույ­նե­րով գու­շա­կել մեր երկ­րի վաղ­վա օ­րը: Չեմ էլ ցան­կա­նում ա­վե­լորդ ան­գամ խո­սել մեզ եր­կու կող­մից շր­ջա­պա­տած դա­ժան թշ­նա­մի­նե­րից:


Այ­սօր մեր երկ­րին անհ­րա­ժեշտ է շտապ դուրս գալ ստեղծ­ված վի­ճա­կից: Ա­մե­նօ­րյա հա­պա­ղու­մը ա­վե­լաց­նում է վաղ­վա մեր դժ­վա­րու­թյուն­նե­րի քա­նա­կը:
Ես լավ եմ հաս­կա­նում, երկ­րում չկա այն քա­ղա­քա­կան ու­ժը, ո­րի հետևից կգ­նա ժո­ղո­վուր­դը: Ին­չու՞, ո­րով­հետև բո­լոր քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը (ա­սեմ, որ կու­սակ­ցու­թյուն­նե­րը միշտ ան­վա­նել եմ կազ­մա­կերպ­ված քա­ղա­քա­կան բան­դա, որ, ի տար­բե­րու­թյուն բան­դի­տա­կան խմ­բե­րի, ա­վե­լի մե­ծա­քա­նակ են և վեր­ջին հաշ­վով ժո­ղովր­դին պատ­ճա­ռում են ա­վե­լի մեծ վնաս­ներ, քան սո­վո­րա­կան բան­դի­տա­կան խմ­բե­րը) ան­ցած ե­րե­սուն տա­րի­նե­րին վեր­ջին հաշ­վով այն­քան ա­տե­լու­թյուն են ա­ռա­ջաց­րել ժո­ղովր­դի մեջ և կու­տակ­ված հզոր բա­ցա­սա­կան է­ներ­գիան օգ­տա­գոր­ծե­լով վայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը դեռ կա­րո­ղա­նում են կա­ռա­վա­րել ժո­ղովր­դին: Ժո­ղո­վուրդն ա­տե­լու­թյամբ լց­ված պատ­րաստ է գնա­լու ինք­նա­կոր­ծան­ման, քան կգ­նա 30 տա­րի ի­րեն լլ­կող­նե­րի և ստո­րաց­նող­նե­րի հետևից: Գա­գիկ Ծա­ռու­կյանն իր քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյամբ, մեր կար­ծի­քով, մի քա­նի ամ­սով եր­կա­րաց­րեց իշ­խող ու­ժի քա­ղա­քա­կան կյան­քը: Ես ոչ թե ա­տում եմ քա­ղա­քա­կան թա­վի­շը, այլ պար­զա­պես հաս­կա­նում եմ նրանց` եր­կիր կա­ռա­վա­րե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը, ո­րը վեր­ջին հաշ­վով մեզ բո­լո­րիս, նաև ի­րենց տա­նում է դե­պի կոր­ծա­նում:


Այ­սօր մեր եր­կի­րը գտն­վում է 1918 թվա­կա­նի մա­յի­սին երկ­րում ստեղծ­ված վի­ճա­կում: Ո­մանք գու­ցե փոր­ձեն ար­դա­րա­նալ, թե ու­նենք կազ­մա­կերպ­ված բա­նակ, բայց այդ հար­ցը չեմ ցան­կա­նում քն­նար­կել, քան­զի չեմ ցան­կա­նում ծան­րա­բեռ­նել ա­սե­լի­քիս բո­վան­դա­կու­թյու­նը: Ին­չու հի­շե­ցի 1918 թվա­կա­նը: Երկ­րում քաոս էր: Ազ­գը կանգ­նած էր լի­նել-չլի­նե­լու առջև: Հի­շե­ցի, թե ինչ­պես բարձ­րաս­տի­ճան մի քա­նի պաշ­տո­նյա­ներ մտան Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Սու­րե­նյան­ցի մոտ և ա­ռա­ջար­կե­ցին տե­ղա­փոխ­վել ա­վե­լի անվ­տանգ տեղ, ո­րով­հետև թուր­քե­րը շու­տով կմտ­նեն Էջ­միա­ծին: Հի­շե­ցի նաև կա­թո­ղի­կո­սի ան­վա­րան պա­տաս­խա­նը: Եվ այդ պա­տաս­խա­նը դար­ձավ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան: Եվ սկ­սե­ցին ղո­ղան­ջել Էջ­միած­նի զան­գե­րը` ժո­ղովր­դին կո­չե­լով սր­բա­զան պայ­քա­րի: Եվ 500 մա­հա­պարտ հոգևո­րա­կան­ներ կա­թո­ղի­կո­սի հրա­մա­նով ըն­կան ա­ռաջ, իսկ նրանց օգ­նում էին եր­կու զին­վո­րա­կան գու­մար­տակ­ներ, ո­րոնց տրա­մադ­րու­թյան տակ կար ըն­դա­մե­նը 20 թն­դա­նոթ: Զան­գե­րի ղո­ղան­ջյու­նով մի քա­նի ժա­մում մո­տա­կա գյու­ղե­րից, ով ինչ­պես կա­րող էր զին­ված` ե­ղան­նե­րով, գե­րան­դի­նե­րով, կա­ցին­նե­րով, ուղևոր­վե­ցին դե­պի Սար­դա­րա­պատ, որ­տեղ տա­րած փայ­լուն հաղ­թա­նա­կը իր փա­ռա­վոր շա­րու­նա­կու­թյու­նը ստա­ցավ Բաշ-Ա­պա­րա­նում: Այդ հաղ­թա­նակ­նե­րը կեր­տեց ոչ կա­նո­նա­վոր բա­նա­կը` ժո­ղո­վուր­դը: Իսկ կա­նո­նա­վոր բա­նա­կը պարտ­վեց Ղա­րա­քի­լի­սա­յում: Բայց բո­լոր դեպ­քե­րում Սար­դա­րա­պա­տը տվեց հայ ժո­ղովր­դին ապ­րե­լու ի­րա­վունք: Այդ ի­րա­վուն­քը ներ­կա պա­հին վտանգ­ված է ա­ռա­վե­լա­գույնս: Բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րը վար­կա­բեկ­ված են: Օր օ­րի ա­ճում է հա­մա­ժո­ղովր­դա­կան դժ­գո­հու­թյու­նը իշ­խա­նու­թյուն­նե­րից: Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը տո­տալ ձևով քան­դում են պե­տա­կան կա­ռույց­նե­րը և կա­րո­ղա­ցել են ազ­գը բա­ժա­նել սևե­րի ու սպի­տակ­նե­րի: Եվ այդ ու­ժե­րը իշ­խա­նու­թյան գա­լու ա­ռա­ջին իսկ օր­վա­նից փոր­ձե­ցին գրա­վել Մայր ա­թո­ռը: Բայց փառք ու պա­տիվ Ձեզ, որ դի­մա­ցաք ստոր ճն­շում­նե­րին, և նրանց ժա­նիք­նե­րից մի քա­նի­սը կոտր­վեց այդ կար­ճատև մար­տում: Հա­կաազ­գա­յին ու­ժե­րը գրա­վել են եր­կի­րը: Ազ­գը օր­հա­սա­կան վի­ճա­կում է: Եր­կիրն այս վի­ճա­կից կա­րող է հա­նել միայն Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սը: Կրկ­նեք Գևորգ Հին­գե­րոր­դի օ­րի­նա­կը: Հն­չեց­րեք ե­կե­ղե­ցու զան­գե­րը և ժո­ղովր­դին կոչ ա­րեք մայ­րա­քա­ղաքն ա­զա­տագ­րելու օ­տա­րա­մոլ ու­ժե­րից: Դուք ոչ կու­սակ­ցու­թյուն եք, ոչ գոր­ծա­րար եք, ոչ գո­ղա­ցել եք և ոչ էլ թա­լա­նել եք ժո­ղովր­դին: Ոչ պապ եք սպա­նել և ոչ էլ ե­կե­ղե­ցու զան­գա­կատ­նից տեր­տեր եք ցած գցել: Ոչ դիզ­վա­ռե­լիք եք գո­ղա­ցել, ոչ ընտ­րա­կա­շառք եք բա­ժա­նել: Դուք օժտ­ված եք ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան գե­րա­գույն օ­րեն­քով: Կրկ­նեք Գևորգ Հին­գե­րոր­դի օ­րի­նա­կը` ամ­բողջ երկ­րով մեկ հն­չեց­րեք ե­կե­ղե­ցու զան­գե­րը: Ժո­ղո­վուր­դը կգա Ձեր հետևից, իսկ Ձեր անվ­տան­գու­թյու­նը կա­պա­հո­վեն Ձեր առջևից քայ­լող գե­րան­դի­նե­րով ու ե­ղան­նե­րով, կա­ցին­նե­րով ու փայ­տե­րով զին­ված մա­հա­պարտ­նե­րը: Եր­կի­րը ծանր հի­վանդ է, և այդ հի­վանդ վի­ճա­կից միայն Դուք կա­րող եք հա­նել ժո­ղովր­դին: Հար­գե­լի վե­հա­փառ, ժամն է գոր­ծե­լու:

Հար­գան­քով`
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Դիտվել է՝ 66432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ