Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Նա, ով Հիսուսին հարություն տվեց, ահա նա էլ կգա իմ հետևից

Նա, ով Հիսուսին հարություն տվեց, ահա նա էլ կգա իմ հետևից
22.11.2023 | 12:15

Ծնկներս թուլանում են...

Կամաց-կամաց գնում եմ այն երկիր, ուր հավիտենական խավար է և ոչինչ չկա:

Ես դրա տեղը լավ գիտեմ, այնտեղ ՉԳՈյությունն է...

Բայց այնտեղ են հայրս և մայրս, իմ բոլոր անհայտ նախնիները, որոնցից ես գեներս եմ ստացել էստաֆետի փոխանցումներով, ու մի օր վերջը մորիցս ծնվել եմ ու գոհ եմ որ մամիկս ու հայրս ինձ իրենցից էս լույս ԱՍՏԾՈՒ աշխարհն են բերել, Էսա էս արևը էլ չեմ տեսնելու, բայց իմ Աստվածը ինձ վեր կկացնի, որ մին էլ իմ նախնիներին տեսնեմ, որ կյանքը նորից մի հատ ստանամ, կյանքի ԻՐ անձնագիրը, ասել եմ ինձ կայրեք կիզարանում, մոխիրս քամուն կտաք, բայց իմ Աստվածը մեկ է ինձ կգտնի ու մի անգամ էլ ինձ կյանք կնվիրի:

Թող գնամ քամիների մեջ ծտի պես կորչեմ, անհետանամ, բայց իմ հավատը չի կորչի, Հիսուսը եկավ իր աշակերտների հետևից, ասաց տղաներ ցանցը աջ կողմը գցեք, ողջ օրը բան չէին բռնել, հենց գցեցին՝ լիքը ձուկ բռնեցին, հասկացան, որ Տերն է, գցվեցին մոտը եկան տեսան կրակ է արել ու ձուկ է խորովում, և ասաց՝ եկեք հաց կերեք:

Զարզանդելի պահ էր, ու էլի վերացավ գնաց:

Ես որտեղ էլ լինեմ, ինձ կիզարանում հազար աստիճանի տակ այրեն, մեկ է նա ինձ գտնելու է, որովհետև ես իրեն սիրում եմ, ընդմիշտ սիրում եմ իմ անձից առավել, ինձ ծնող մորիցս ու հորիցս առավել, նա իմ հետևից կգա, քամիներից իմ մոխիրը կբռնի ու կասի Վարդան Խարազյան, ահա ԵՍ... Տես որ վերջը եկա, ես քոնն եմ, քոնը, քոնը...

Ծնկներս թուլանում են:

Չգիտեմ երբ եմ մեռնելու, բայց վերջիս մտքիս մեջ Ինքն է, իմ Աստվածը, Ով ինձ ստեղծել է հորիցս մորս փորում...

Նա է, որ ինձ ԵՐԲԵՔ չի թողնի, երբեք, կիզեն ինչ անեն, մոխիրս քամուն տան, մեկ է ՆԱ ինձ կգտնի ու կասի ե՛լ փոքրիկս, տանջվածս, աչքերդ բաց արա, տես ինչ լավ է հիմա ամեն բան: ՈՒ դա կլինի իմ նոր կյանքի առաջին պահը:

Առաջին չվերջացող պահը...

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3985

Մեկնաբանություններ