Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սերժ Սարգսյանը մեկնեց Մինսկ

Սերժ Սարգսյանը մեկնեց Մինսկ
24.10.2013 | 13:49

Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Հավանական է, որ ստորագրվի Հայաստանի ՄՄ-ին անդամության մասին հուշագիր:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ