ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ասոցացման համաձայնագիրը մեքենա է Եվրոպա գնալու ճանապարհին»

«Ասոցացման համաձայնագիրը մեքենա է Եվրոպա գնալու ճանապարհին»
10.10.2013 | 14:26

ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում:

«Եվրոպական միությունն իր արևելյան հարևաններին առաջարկեց արևելյան գործընկերության ծրագիրը: ԵՄ-ն իր արևելյան հարևաններին առաջարկեց ասոցացման համաձայնագիրը, որը մի աստիճան բարձր է գործընկերությունից: Վեց պետություններից երեքը պատրաստվում են կա՛մ ստորագրել, կա՛մ էլ նախաստորագրել այդ համաձայնագիրը: Հայաստանը բանակցությունների արդյունքում հասել էր նրան, որ պետք է նախաստորագրեր այդ համաձայնագիրը: Սեպտեմբերի սկզբին ՀՀ-ն որոշեց միանալ այն միությանը, որն այլ բան է ներկայացնում: ՀՀ-ն կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և կշարունակի մնալ որպես այդպիսին: Ես կարծում եմ, որ Մաքսային միությանը միանալու որոշումը նախապես որոշված է եղել և տնտեսապես հաշվարկված»,- ասաց դեսպանը:

Ըստ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանի՝ ինքը չգիտի, թե ինչ պայմաններ են գործում այն դեպքում, եթե Հայաստանը միանա ԵՄ-ին: Համաձայն լեհ փորձագետների՝ Հայաստանը մոտ 150 մլն եվրո կստանար, և դա կնպաստեր, որ ՀՆԱ-ն 2,3 տոկոսով աճի:

Դեսպանը նշեց, որ ասոցացման համաձայնագիրն ունի անհասկանալի կետեր:

Օրինակ, Թունիսը ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը ստորագրել է 1995թ., սակայն այնտեղ փոփոխություններ չեն եղել:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի ստորագրմանը, ապա, ըստ դեսպանի, ՀՀ-ի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվեր եվրոպական ստանդարտներին: Ասոցացման համաձայնագիրը, ըստ նրա, մի մեքենա է, որը պետք է օգնի Հայաստանին Եվրոպա գնալու ճանապարհին: Այդ մեքենայի շարժիչը, ղեկը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն է: Եվ ղեկին նստած են հայերը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ