ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայի բախտ Շավարշ Կարապետյանի կատարմամբ

Հայի բախտ Շավարշ Կարապետյանի կատարմամբ
07.10.2013 | 16:52

Հոկտեմբերի 6-ին Աթենքից ինքնաթիռով Մոսկվա բերվեց օլիմպիական կրակը, ռուսական տարածքում օլիմպիական կրակի փոխանցումավազքը սկսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Կրեմլի տարածքով ջահը ձեռքին վազել են անվանի մարզիկներ և միայն ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքում է ջահը մարել: 20 վայրկյան է պահանջվել կրակը վառելու համար: Նախատեսվում է, որ օլիմպիական կրակը մինչև Սոչիի օլիմպիական խաղերի մեկնարկը կլինի Ռուսաստանի ողջ տարածքում, նաև տիեզերքում, Բայկալ լճի հատակում:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ