ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
07.10.2013 | 16:43

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ` ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային բարեփոխումները, ինչն, անկասկած նպաստել է միջազգային ասպարեզում նրա դիրքի հետագա ամրապնդմանը:
Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում և ընդգծել մեր միջև ձևավորված անձնական վստահելի հարաբերությունների կարևորությունը, որոնց շնորհիվ երկկողմ գործընկերության օրակարգն առաջընթաց զարգանում է և հարստանում կարևորագույն պայմանավորվածություններով քաղաքական ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրերով՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար բնագավառներում:
Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ընդգրկուն օրակարգի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում ավելի լայն հնարավորություններ է ընձեռում ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացման համար:
Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, մեր համատեղ նախաձեռնությունները հետագայում ևս կնպաստեն մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության սերտացմանը, կծառայեն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ