ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վաղվանից հանրապետության առանձին հատվածներում ձյուն կտեղա

Վաղվանից հանրապետության առանձին հատվածներում ձյուն կտեղա
03.10.2013 | 15:12

«Ջերմաստիճանն այս հոկտեմբերին բարձր կլինի: Ամենացուրտ օրերը կլինեն ամսվա առաջին 10 օրերը: Մասնավորապես, հոկտեմբերի 4-6-ը, պայմանավորված սառը հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության ողջ տարածքում կնկատվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ, ում խոսքով` «մենք ունեցել ենք տարիներ, երբ հոկտեմբերի առաջին տասնօրյակում եղել է բավականին ցուրտ, իսկ հետո, ընդհակառակը, օդերևութաբանական իրադրությունը փոխվել է, և հանրապետություն են ներթափանցել տաք օդային հոսանքներ»:

Բանախոսի տեղեկացմամբ, այս պահին Հայաստանում օդի ջերմաստիճանը մոտ 5-7 աստիճանով նորմայից բարձր է: Գ.Սուրենյանը հայտնեց, որ վաղվանից հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես լեռնային շրջաններում, ձյուն կտեղա, իսկ Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի 14-15 աստիճանը: Ինչ վերաբերում է օրերս սպասվող տեղումներին, բանախոսի խոսքով, այն բոլորովին կապ չունի ձմռան եղանակի հետ: Մանրամասնելով իր խոսքը, օդերևութաբանը նշեց, որ լեռնային շրջաններում գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում` մինչև 4-8 աստիճան ցուրտ, նախալեռնային շրջաններում` մինչև 0-4 աստիճան, իսկ Արարտյան դաշտում` 1-5 աստիճան տաքություն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ