ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչու՞ է խրախուսվել Գևորգ Կոստանյանը

Ինչու՞ է խրախուսվել Գևորգ Կոստանյանը
30.09.2013 | 18:28

ՀՀ գլխավոր դատախազի հավակնորդ Գևորգ Կոստանյանը ԱԺ հինգ խմբակցությունների հետ հանդիպումից հետո հասցրել է պատասխանել լրագրողների հարցերին: Եվ, բնականաբար, լրագրողները, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի նախընտրությունը կանգ առել հատկապես ՀՀ նախկին զինդատախազի վրա: Արդյոք նրա՞ համար, որ Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ կասկածվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակեցին:

«Եթե որևէ պաշտոնատար անձ իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ պետք է խրախուսվի այս եղանակով, ապա կարող եք այդպես համարել: Ես կատարել եմ իմ ծառայողական պարտականությունը և կատարելու եմ»,- պատասխանել է Գևորգ Կոստանյանը:

Ներեցեք, պարոն Կոստանյան, բայց ամեն ինչ համարելով չէ: Թե՞ դուք էլ եք համարում, որ կարելի է ըստ հայեցողության հնչեցնել հայտարարություններ՝ ուղղորդելով նախաքննությանը: Իսկ ինչպե՞ս եք վարվելու, եթե հանցագործությունը բացահայտելու փոխարեն կոծկելով զբաղվելը մի օր բումերանգի օրենքով վերադառնա ձեզ, ձեր մերձավորներին ու ձեր շրջապատին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ