ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երջանիկ եմ եղել, որովհետև շրջապատված եմ եղել մարդկանցով, ովքեր սիրում են ինձ, և ում սիրում եմ ես»

«Երջանիկ եմ եղել, որովհետև  շրջապատված եմ եղել մարդկանցով,  ովքեր սիրում են ինձ, և ում սիրում եմ ես»
27.09.2013 | 11:31

Արմեն ՏՈՆՈՅԱՆ: Այսօր արդեն այս անունը կարող է և ոչինչ չասել: Սերունդներ են հոսել: Բայց քանի որ օճորքն ու քարերը ունեն հիշողություն, պահպանում են այն, ինչ լսել ու տեսել են, ինչ արվել ու չի արվել, ու հոսուն սահքով հետ է դառնում` պահպանելու այն, ինչ կենդանի էր, ինչը հենք էր, ինչը ժամանակն ու նանոտեխնոլոգիաները քշել-տանել չեն կարող:
Արմեն Տոնոյան: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, հայաստանյան արդյունաբերության նորարար, ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարար: Նա այսօր կդառնար 95 տարեկան:
Այո, փաստորեն ծնվել է այն ժամանակ, երբ սկիզբ էր առնում, ծննդյանն էր պատրաստվում Առաջին Հանրապետությունը: 1918-ին: Ծնվել է, որքան էլ սիմվոլիկ, Թիֆլիսում. հիշենք, որ հայոց առաջին կառավարությունը նույնպես «ծնվեց» Թիֆլիսում և տևական ժամանակ չէր կարողանում Երևան տեղափոխվել:
«Հետո»-ն Արմեն Տոնոյանի համար նույնքան սիմվոլիկ եղավ` ներառելով երկրի կյանքի բոլոր փուլերը. նա անցավ ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի «մահվան ձորերով». հինգերորդ կուրսի ուսանողը կամավոր մեկնեց ռազմաճակատ, ռազմադաշտից նրան գործուղեցին Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա… Պատերազմից հետո էլ, ինչպես Գորկին կասեր, հայտնվեց «վ լյուդյախ»` կյանքի-կայացման նոր փուլը կերտելու:
ՈՒ ոտքի հանեց երկրի տնտեսությունը` նորարարությունների, նոր ճյուղերի ներդրմամբ. նախ կոշիկի գործարանի տնօրենի պաշտոնում, ապա արդյունաբերության նախարարի` հետպատերազմյան Հայաստանում բջիջ առ բջիջ «հավաքելով», բարձրացնելով արդյունաբերական ձեռնարկությունները, նյարդ առ նյարդ դրանք կառուցելով` նախ «բում» ապահովեց կոշիկի արտադրության ոլորտում` արտադրությունը հասցնելով հինգ միլիոնի. նրա անվան հետ է կապված խորհրդային բրենդներից` «Մասիս» կոշիկի հայտնի մոդելային արտադրության հաջողությունը. այդ արտադրանքը միակն էր ԽՍՀՄ-ում, որ հաջողությամբ մրցակցում էր արտասահմանյան նմանօրինակ արտադրանքի հետ:
Տոնոյանը շատ շուտ հասկացավ՝ պետք է ունենալ նաև նախաստեղծ, ուրույն բրենդ: ՈՒ անցավ հայոց նախշազարդ գորգերի արտադրությանը, որոնք ամենապահանջվածն էին թե այն, թե այս օրերին. բոլորս այսօր հատուկ ջերմությամբ ենք պահում-պահպանում այն օրերի գորգերը, որովհետև գորգ լինելուց առաջ նրանք մեր պապերի ու նախնիները բույրն են բերում:
Երկիրն ու նրա տնտեսությունը շենացնելու, իրենից հետո ինչ-որ բան թողնելու այդ մշակութաբանությունը չէր լինի, եթե Արմեն Տոնոյանը չլիներ մեծ կրեդոյի կրողը, որի բանաձևումը եղավ նրա ողջ կյանքը. «Ես երջանիկ եմ եղել, որովհետև շրջապատված եմ եղել մարդկանցով, ովքեր սիրում են ինձ, և ում սիրում եմ ես»:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ