«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ»

«Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ»
08.07.2013 | 18:27

Քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ այսօր անդրադարձավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի բանակցություններին ու Մաքսային միության հետ հնարավոր համագործակցությանը: Նա կարծում է, որ Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ. «Հայաստանն այս պահին ոչ մի հեռանկար չունի ոչ Եվրոպական միությանն անդամագրվելու, ոչ էլ Մաքսային միությանը: Դրանք տարբեր ֆորմատներ են և նման ընտրություն գոյություն չունի: Հայաստանը հեռանկար ունի երկու միությունների հետ էլ համագործակցելու, ինչը և փորձում է իրականացնել»,-ասաց նա` նշելով, որ համագործակցության այն ձևերը, որոնք առաջադրվում են Մաքսային միության հետ, դրանք համագործակցության ձևեր են Մաքսային միության հետ, այլ ոչ թե Մաքսային միության ներսում:

Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, ասաց, որ Հայաստանում բավարար ադեկվատությամբ չեն գնահատում նշյալ բանակցությունների շուրջ տիրող իրավիճակը, թեպետ բանակցությունները վատ ընթացք չունեն, և հնարավոր է`Արևելյան համագործակցության գագաթնաժողովում փաստաթուղթը կնախաստորագրվի, սակայն դա դեռ բոլորվին գործընթացի վերջը չէ: «Կարծում եմ, որ դրանով մենք ճանապարհային քարտեզ կունենանք՝ որոշակի պայմանների, որոնք պետք է Հայաստանը իրականացնի, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Այդ պայմանները Հայաստանը կիրականացնի երկու տարվա ընթացքում: Այսինքն՝ նոյեմբերին կդրվի գործընթացի սկիզբը, ոչ թե ավարտը»,-հույս հայտնեց քաղաքագետը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ