«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հունաստանում համապետական գործադուլ է

Հունաստանում համապետական գործադուլ է
01.05.2013 | 15:03

Մայիսի 1-ին Հունաստանում ընթանում է համընդհանուր գործդուլ։ Ցուցարարները բողոքում են կիրառվող տնտեսական խիստ միջոցառումներից։ Արհմիությունները կոչ են անում մասնակիցներին մոբիլիզացնել ուժերը։ Սպասվում է, որ 24-ժամյա գործադուլը կխափանի տրանսպորտի և հիվանդանոցների աշխատանքը։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարությունից դադարեցնել ծախսերի կրճատումը և հարկերի ավելացումը։
Հունաստանի իշխանությունները պնդում են, որ այդ միջոցառումները խիստ անհրաժեշտ են, որպեսզի երկրի տնտեսությունը դուրս գա ֆինանսական խոր ճգնաժամից և կանգնեցնի արդեն 6 տարի շարունակվող տնտեսական անկումը։ Բացի այդ, ձեռնարկված միջոցառումները Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու նախապայմանն են։

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ