«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քարոզիր, Ստեփանոս, քարոզիր

Քարոզիր, Ստեփանոս, քարոզիր
09.04.2013 | 00:40

Մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Թե՛ նախագահական ընտրություններին մասնակցած, թե՛ չմասնակցած ուժերի համար այս ընտրությունները վերջնական ջրբաժան են` ամրագրելու` իրենք մնո՞ւմ են քաղաքականության անդաստաններում, որպես որոշիչ գործոն, թե՞ մարգինալանում են` հայտնվելով պատմության «փոշիաստաններում»:
Բացի արտաքին ու ներքաղաքական լարվածության ֆոնից, այս ընտրությունները ձեռք բերեցին մի այլ առանձնահատկություն ևս, որը չի ունեցել մինչ այս որևէ այլ ընտրություն: Աշխարհը կանգնած է ոչ միայն կորեաների պատերազմի շեմին, այլև անչափ հետաքրքիր, սողացող գործընթացներ են տեղի ունենում աշխարհի ֆինանսական «սրտում», որի անպարագիծ հմայքն այն է, որ թե՛ արևմտյան «հանրությունը», թե՛ Ռուսաստանը ներխառնվել են այդ գործընթացի մեջ` «մի ուրիշ տեսակ»:
Խոսքը Վիրջինյան կղզիներում արձանագրված գումարների մասին է: Ռուսաստանի մասով. այնտեղ ամեն մի «խոհարարուհի», իմա` նախարարի կին, այդ օֆշորում միլիոններ ունի` արձանագրում են բրիտանացիները` Բերեզովսկու մահից հետո: Ռուսաստանն էլ Սերդյուկովի «գործից» սահուն անցում է կատարում գործադիրի այլ ոլորտներ` չմոռանալով ուշադրությունը կենտրոնացած պահել սեփական պատգամավորների և սենատորների հայտարարագրերի վրա, գումարած հակակոռուպցիոն կազմակերպության «մոտեցումները» բոլորի, այդ թվում` Հայաստանի հանդեպ, ուր առայժմ հնչած միակ անունը Ռոբերտ Քոչարյանինն է: Ընդ որում, այս պարագայում արտառոցը ոչ այնքան այդ զեկույցի տարրերն էին, որքան երկրորդ նախագահի արձագանքը դրանց: Ավելի ստույգ` չարձագանքը, ինչը, կարելի է ասել, շշմեցնող է: Որովհետև պատվախնդիր երկրորդ նախագահն այս պահին լուռ է, ինչը գրեթե չի պատահում նրա դեպքում:
Ահա այս ֆոնին Հայաստանում սկսվում է բովանդակությամբ «կենցաղային», ձևով ահավոր քաղաքականացված քարոզարշավը:
Հասկանալի է` կռվող ուժեր են` ՀՀԿ, ԲՀԿ, «Ժառանգություն»: Փորձենք հասկանալ` ինչ արսենալով նրանք ներկայացան երեկ Երևանին, որովհետև փորձված չափաբանությունը հավաստում է` լավ սկիզբը գործի կեսն է:
ՀՀԿ-ն բացեց իր «արշալույսը» հետաքրքիր քարոզչական էջով, նյութերով, այս պահի համար գրանցենք ՀՀԿ ամենամեծ բոնուսը. նրանց երգը շատ լավն է (բա որ կարող էիք նման լավ նյութ ունենալ, ինչո՞ւ էր «խիարը թարս աճում» նախագահական ընտրություններին). կարծում ենք` «կլիպի» հաջողության առաջին գրավականն այն է, որ նոր սերունդն էր հայտ ներկայացրել:
«Ժառանգությունը» ծառ տնկեց: Հետո գուցե և տուն սարքի ու որդի ունենա: Բայց դրա համար նրա գլուխը շատ խառն է. մի կողմից` Արմեն Մարտիրոսյանը քսան հոգու հետ Գյումրուց ոտքով գալիս է Երևան, Երևանում էլ Րաֆֆին «դերձակի» մոտ է գնացել` սև «վադալազկան» ու շարֆը փոխարինում է կոստյում-փողկապով, որովհետև ինաուգուրացիայի է: Սեփական:
Իսկ այ ԲՀԿ-ն «մի այլ ձևի» «ստուկի» մեջ էր: Կարելի էր կարծել, որ «չաղ-ուրախ-բախտավոր» ԲՀԿ-ն բավարար ժամանակ էր ունեցել «առանց նախագահական ընտրություններ անցկացնելու», շատ շենշող «նոու-հաուով» սկսել այս քարոզարշավը: Բայց այն սկսվեց անչափ անհասկանալի. Ծառուկյանը երկար ժամանակ չէր գալիս, մտածեցինք` երևի այս ընտրությունների «վերջին դասին» էլ չի ներկայանա: Վերջապես եկավ: Քաղաքականորեն բոլորին համբուրեց, բացի Վարդան Օսկանյանից (վերջինս մի քիչ «մանթո» էր, բայց ոչինչ), հետո գնացին «փակ, գաղտնի» քարոզարշավ անելու:
Չնայած` ինչո՞վ «նոու-հաու» չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ