«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տղամարդիկ ամուսնալուծություններին «մատների արանքով են նայում»

Տղամարդիկ ամուսնալուծություններին «մատների արանքով են նայում»
06.04.2013 | 18:03

Հոգեբան Արկադի ՄԵՀՐԱԲՅԱՆՆ այսօրվա ասուլիսում, խոսելով կանանց սոցիալական և հոգեբանական խնդիրների մասին, նշեց, որ հայ կնոջ հոգեբանական կերպարն աղավաղվել է. «Մեր օրերում փոքր-ինչ փոփոխվել է թե՚ կնոջ, թե՚ տղամարդու ներկայիս կերպարը: Դրա առաջին պատճառը կեցաղայինն է, սոցիալականը, երկորդը՝ հայ կնոջ կողքին առաքինի տղամարդու կերպարի բացակայությունն է և երրորդը՝ Արևմուտքից ներմուծված բարքերի և արժեքների ազդեցությունն է»,-ասաց մասնագետը, շեշտելով, որ հայ կինն այսօր ունի ուշադրության, քնքշանքի ու սիրո կարիք:

Ա. Մեհրաբյանի տեղեկացմամբ, ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է: Ընտանեկան անախորժություններին և ամուսնալուծություններին նպաստում են նաև վերջին տարիներին մեր կյանքի անբաժանելի մաս դարձած սոցիալական կայքերը, որտեղ մարդիկ հաստատում են նոր ծանոթություններ: Այդ ծանոթությունները երբեմն այս կամ այն զույգի համար ճակատագրական են դառնում:
Բանախոսըը նշեց, որ այսօր քիչ չեն այն կանայք, ովքեր դիմում են հոգեբանի` օգնության ակնկալիքով:
«Դիմողների 90 տոկոսը կանայք են: Առաջին հերթին դիմում են հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների չստացված լինելու և նրա դավաճանության պատճառով, երկրորդը դիմում են մայրերը` զավակների, երեխաների հետ նույնպես անհաջող փոխհարաբերությունների՝ ծնող-երեխա կապի խաթարման պատճառով, և երրորդը՝ ամուսնալուծություններն են, որոնք բխում են առաջին պատճառից:Մենք պարտադրում ենք՝ երկուսով գան, քանի որ հարցը ընտանիքի ճգնաժամին է վերաբերում»,-ասաց նա։
Մինչդեռ, ինչպես Արկադի Մեհրաբյանն է փաստում, ընտանիքի, անգամ ամուսնու խնդիրներով կանայք են մտահոգվում և զույգերի բաժանման փրկօղակ հիմնականում հադիսանում են կանայք, իսկ տղամարդիկ ամուսնալուծություններին «մատների արանքով են նայում»: Քիչ չեն դեպքերը, երբ բաժանության հիմքում ընկած են կողմերից մեկի ծնողները, հատկապես սկեսուրներն ու զոքանչները: «Մեծամասամբ, զույգերի միջև խնդիրները ծնողների միջամտության պատճառով են առաջանում:Մեզ դիմած 60-70 տոկոսը գալիս է արհեստական հոգեբանական պարտադրանքի խնդրով։ Դա հայկական մենթալիտետի պատճառով է, որը եկել է դարերից, ընտանիքը առանձին բջիջ դիտելը մեր իրականության մեջ այդքան էլ ընդունված երևույթ չէ»,-ցավով արձանագրեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ