«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` մենք վաստակել ենք մի բաժակ թեյ

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` մենք վաստակել ենք մի բաժակ թեյ
05.03.2013 | 19:52

Մարտի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալով` անմիջապես Արմեն Ռուստամյանից հետո` ասաց. «Արմենը ճիշտ է: Պայքարը տևական է և նահանջ չկա: Մայիսի 5-ին ժողովուրդը իշխանությունը վերցնելու է Երևանում: Երևանը դառնալու է մեր ժողովրդի մայրաքաղաքը: Մայիսի 5-ից առաջ կա ապրիլի 9-ը: Ապրիլի 9-ին իշխանությունը բերելու ենք հանրապետություն` սահմանից սահման: Ապրիլի 9-ից առաջ կա հաջորդ շաբաթվա Սահմանադրական դատարանի վերջին հնարավորությունը: Դրանից առաջ այս կիրակի օրը` մարտի 10-ին, ժամը 5-ին հանգրվաններից մեկն է լինելու, հրավիրում եմ բոլորին` քանակով, որակով, քաղաքացիներ, քաղաքական ուժեր: Որովհետև առանց մարտի 10, չի լինելու ապրիլի 9-ը, առանց ապրիլի 9-ի, չի լինելու մայիսի 5-ը: Սա մի մեծ շարան է և իրար ուժ պիտի տանք: Տվեք ուժը, ես էլ տամ ձեզ և միասին պիտի հաղթենք: Հրաշալի օր է, ձյուն է, մայրաքաղաք է, ոգի է, դրոշակ է, և ժողովուրդ է, որ գիտի, որ հաղթել է: Մեր ողջ ժողովուրդը` Հայաստան, սփյուռք, Արցախ` գիտի, որ հաղթել է և այդ հաղթանակը որպես առաջին հանգրվան մարտի 8-ին` կանանց միամսակի նախաշեմին ժամը 5-ին այստեղ տոնական հավաք է լինելու, ուզում եմ հրապարակում տեսնել մեր մայրերին, կանանց, աղջիկներին, որովհետև մեր որակը, մեր ծնունդը, մեր վաղվա օրը իրենք են և այս պայքարը նաև մեր ապագայի համար է: Տոնական հավաք, վստահ եմ նաև արվեստագետներ, երաժշտություն, ելույթներ, նախապատրաստություն տևական պայքարի: Այս հարթակից (դուք գիտեք, որ ես չեմ հավատում Առաջին տիկնոջ ինստիտուտին, այլևս չկա առաջին տղամարդ, առաջին տիկին, դրանք անցած-գնացած են) ձեզ համար մարտի 8-ին ելույթ կունենան մի շարք համաքաղաքացիներ, նվիրյալ մտավորականներ, այդ թվում` առաջին անգամ այս հարթակից Արմինե Հովհաննիսյանը: Մենք վաստակել ենք մի բաժակ թեյ, երթաք խաղաղությամբ, ոգով, հավատամքով: Ոչ մի նահանջ, ոչ մի շեղում, դեպի առաջ, ճշմարտություն, ճանապարհ, կեցցե Հայաստանը, միասին»:

Դիտվել է՝ 2728

Մեկնաբանություններ