«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ընտրական իրավունքների իրազեկում լուսային վահանակներով

Ընտրական իրավունքների իրազեկում լուսային վահանակներով
07.02.2013 | 13:31

Փետրվարի 6–ին Երևանում հաջողությամբ մեկնարկեց «Ընտրական քարոզչություն լուսային վահանակների միջոցով» ակցիան: Լուսային վահանակների միջոցով իրականացվող քարոզչության նպատակն է ՀՀ քաղաքացիներին մատչելի և հետաքրքիր մեթոդով տեղեկացնել իրենց ընտրական իրավունքների և պարտականությունների մասին:

«Շատ երկար էինք մտածում տեղեկատվությունը տարածելու նորարար և արդյունավետ միջոց գտնելու ուղղությամբ և արդյունքում ընտեցինք այս լուսային վահանակները։ Այսկերպ մենք կոտրեցինք տարածված կարծրատիպը, որ ընտական քարոզչությունը պետք է լինի թղթի կամ ժապավենի վրա»,– ասում է ծրագրի ղեկավար Գայանե Ասրյանը։

«Ընտրական քարոզչություն լուսային վահանակների միջոցով» ակցիան հունվարի 17-ից փետրվարի 1-ն իրականացվել է Հայաստանի երեք մարզկենտրոններում՝ Գյումրի, Վանաձոր և Իջևան, իսկ փետրվարի 6-ից՝ մայրաքաղաք Երևանում:

«Այն տեղեկատվությունը, որ փորձում ենք մատուցել, բնավ, նորություն չէ, ուղղակի մենք այն նորովի և մատչելի ենք փորձել մատուցել ընտրողներին: Օրինակ` մարզերում սպասվածից ավելի լավ ընդունվեց մեր ակցիան, մարդիկ հետաքրքված էին, անգամ իրենց մոտ թղթի վրա գրում էին թեժ հեռախոսահամարը, որպեսզի ընտրախախտում նկատելիս ահազանգեն»,-ավելացնում է ծրագրի դեկավարը:

Քաղաքացիներին բաժանվում են նաև նույն գրություններով թռուցիկներ, որպեսզի դրանք իրենց հետ տանեն տուն կամ աշխատավայր և մեկ անգամ ևս աչքի անցկացնելու հնարավորություն ունենան:

Ծրագիրն իրականացնում է «E&J Business»-ը`Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ