ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆ. «Երկու ամսվա ընթացքում հնարավոր է Վ. Չախալյանը ազատ արձակվի»

Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆ. «Երկու ամսվա ընթացքում հնարավոր է Վ. Չախալյանը ազատ արձակվի»
19.01.2013 | 16:08

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆԸ «Նոյյան Տապան»-ում ամփոփելով Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցը` ասաց, որ դրական է գնահատում այն, թեև ակնկալում էր, որ այցի ժամանակ կքննարկվեն նաև հայ-վրացական սահմանի հետ կապված հարցեր:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ սա Բիձինա Իվանիշվիլիի առաջին այցն էր, դեռևս հնարավոր չէ տեսակետ հայտնել՝ կիրականացվե՞ն Վրաստանի վարչապետի խոստումները, թե ոչ: «Իվանիշվիլիի «կառավարությունը» դեռ ընդամենը 100 օր է գործում: Նրա քաղաքականությունը դեռ վաղ է գնահատել: Վրաստանում ապրող այլազգի բնակիչների հետ կապված լուրջ ծրագրեր չկան: Նա պարզապես փորձելու է զարգացնել Վրաստանի տնտեսությունն, ինչի հետևանքով կզարգանա նաև Ջավախքը»,-ընդգծեց փորձագետը: Նրա խոսքով այցի ընթացքում արվեցին մի շարք հայտարարություններ, մասնավորապես Աբխազական երկաթուղու հետ կապված, ստորագրվեցին մշակութային և մաքսային ծառայությունների և շահագործման հետ կապված հարցերին առնչվող փաստաթղթեր: «Շատ փորձագետներ, այդ թվում նաև ես, ակնկալում էինք, որ կքննարկվեին հայ-վրացական սահմանի հետ կապված հարցեր, բայց քանի որ այցը ճանաչողական էր և Վրաստանի վարչապետի առաջին այցն էր Հայաստան, այդ հարցերը երևի կքննարկվեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցի ժամանակ: Անկախությունից հետո մեր երկրները սահմանի հետ կապված խնդիրներ են ունեցել, սակայն ոչ այնքան բարդ, ինչպես վրաց-ադրբեջանական հարաբերություններում, բայց այդ ուղղությամբ դեռ քննարկելու և երկար աշխատելու տեղ ունենք»,- ասաց Ջ. Մելիքյանը:
Վրացագետը տեղեկացրեց, որ Վահագն Չախալյանի գործն արդեն ուղարկվել է դատարան, և երկու ամսվա ընթացքում երկրում ուժի մեջ մտած լայն համաներման շնորհիվ հնարավոր է ազատ արձակվի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ