-
10.10.2013|
16:52
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր դաշինքի թեկնածու Ջամիլ Հասանլին դիմել է դատարան` վիճարկելու նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84,57 տոկոսը: Հասանլին պահանջում է նոր ընտրություններ, որովհետև քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, «որոնք այնքան շատ են եղել, որ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կամքը»:
-
10.10.2013|
16:41
1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:
-
10.10.2013|
14:54
ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց. «Հայաստանն անդամակցեց շարժունակության գործընկերությանը, որը կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների՝ դրսում սովորելն ու աշխատելը»: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կմիանա Վիլնյուսի հռչակագրին: Դեսպանն ասաց, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն չի ընդհատվել, այլ՝ դանդաղել է: Դեսպանի դիտարկմամբ՝ Եվրամիությունն ընդլայնվում է:
-
10.10.2013|
14:26
ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում:
-
10.10.2013|
12:58
Երեկ կեսգիշերին ` ժամը 23: 40-ից մինչև ժամը 00:10-ը Երևանի Զեյթուն թաղամասում, ուր գտնվում է Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը, BMW մակնիշի արծաթագույն ավտոմեքենան հետապնդել է նրան: Այս մասին ասվում է Նախախորհրդարանի այսօր տարածած հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Սեֆիլյանին է մոտեցել շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և նրան հրավիրել առանձնազրույցի:
-
10.10.2013|
11:25
Այսօր տեսողության համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:
-
10.10.2013|
11:14
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հավաքում է 84,94 տոկոս ձայներ, երկրորդը 4,1 տոկոսով ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին է:
-
09.10.2013|
18:10
Այս պահին Փակ շուկայի տարածքում լարված վիճակ է։ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակից երթով հասել են մինչև Փակ շուկա ու փակել շուկայի տարածքը։ Այնտեղ հավաքվել են նաև օլիգարխի պաշտպանները, որոնք ակցիայի մասնակիցների» պահանջում են ազատել տարածքը։
-
09.10.2013|
15:28
«Բուկինիստ» գրախանութը և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հայտարարում են «Իմ գրադարանը» լուսանկարների մրցույթ:
Տարիքային սահմանափակում չկա, մրցույթին կարող են մասնակցել բոլոր գրքասերները, ովքեր ունեն գրադարան: Յուրաքանչյուր օգտատեր կարող է ուղարկել 1 նկար info@books.am էլ.հասցեին: Լուսանկարի որակն էական չէ, խրախուսվում է ստեղծագործ մոտեցումը: Հաղթող երկու գրադարանները կհարստանան «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ Գրադարանը» մատենաշարի գրքերով:
Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
-
09.10.2013|
14:03
«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արման ԲՈՇՅԱՆԻ խոսքով, աշխարհի 37 երկրներում ցանկանում են պայքարել գենդերային քաղաքականության դեմ: