18.01.2014|
11:13
Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախության հանրաքվեի օգտին: Reuters-ը հաղորդում է, որ կողմ են քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 43, երեքը մնացել են ձեռնպահ: Իսպանիայի խորհրդարան կուղարկվի Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու թույլտվության պահանջագիրը, որը, ամենայն հավաանականությամբ, կմերժվի: Կատալոնիայի անկախության համար պայքարում է կառավարող «Կոնվերգենցիա և միություն» դաշինքը, ում առաջնորդ Արթուր Մասը գլխավորում է կառավարությունը: