07.06.2013|
14:41
Մեկնարկեց Ա. Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը:
Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։