Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Իշխանափոխության մեխանիկան․ անջատել Փաշինյանի իշխանությունը թթվածնից

Իշխանափոխության մեխանիկան․ անջատել Փաշինյանի իշխանությունը թթվածնից
05.08.2024 | 11:21

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ։ Իշխանությունն այդ գոյատևում է արտաքին ու ներքին թթվածնային մատակարարման արդյունքում։ Դրսից Փաշինյանին թթվածին են մատակարարում արևմտաթուրքական այն շրջանակները, որոնց համար կարևորը Հայաստանը հակառուսական ու հակաիրանական թնդանոթի միս դարձնելն է։

Ներսի մատակարարներն այն շրջանակներն են, որոնք չեն դիմանում ճշմարտությանը ու անմիջապես վայնասուն են բարձրացնում։

Իշխանափոխության համար անհրաժեշտ է հստակ արտաքին քաղաքական և անվտանգային համակարգի այլընտրանք ներկայացնել մեր ժողովրդին՝ բացահայտելով օրվա իշխանությունների ամբողջ սնանկությունը և իրական խաղաղության հասնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է Փաշինյանին ներսից թթվածին մատակարարողներին և դրանց չեզոքացմանը, ապա սրանց հարցերն ավելի հեշտ է լուծելը։ Իրենք անմիջապես աչքի են ընկնում և ինքնաոչնչանում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3693

Մեկնաբանություններ