ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հերոսությունն ու ինքնազոհաբերումը էլիտա լինելու հավակնող մարդկանց վարքի բնութագիրն էր

Հերոսությունն ու ինքնազոհաբերումը էլիտա լինելու հավակնող մարդկանց վարքի բնութագիրն էր
24.06.2024 | 14:24

Մեր ժամանակներում մարդկանց բարեկեցության շեշտակի աճն ու լավ կյանքի համն առնելը բերել են մարդկության պատմության մեջ որակապես նոր երևույթի, այն է՝ կյանքի գնով զոհողության գնալը ավելի ու ավելի անիմաստ համարելը, որի անմիջական հետևանքներից է բարեկեցիկ երկրներում զինվորական ծառայության պարտադիր չլինելը։

Բայց սա այս ուղղությամբ ընդհանուր տենդենցի մի արտահայտությունն է միայն, որը ժամանակակից աշխարհում բերել է բազմաթիվ իներցիոն բնույթի թյուրիմացությունների, երբ մեծաքանակ զորքն ու լավ սպառազինությունը դեռևս բավարար չեն սուր հակամարտության մեջ հաղթանակով դուրս գալու համար, քանի որ կա նաև կյանքի գնով զոհողության չգնալու հանգամանքը մարդկանց մոտ։

Այս հանգամանքը հաշվի առնելու նպատակով մարդկության ներկան բնութագրվում է որպես հետհերոսական կամ հետզոհաբերական ժամանակաշրջան, որտեղ գոյության պայքարի բնույթն անգամ փոխվել է, և որտեղ մարդիկ ավելի ու ավելի քիչ պատրաստ են զոհողության գնալու ուրիշի հրամանով կամ էլ թելադրանքով, լինի դա կռիվ Հայրենիքի համար, թե պատերազմ ինչ-որ անհայտ մեկի կամ մի քանիսի հարստանալու համար։

Հին ժամանակներում քաջության գործում ուրիշներին առաջնորդողը էլիտան էր՝ իր բոլորովին այլ և ներկայից խիստ տարբերվող արժեքային համակարգով։

Հին հասարակություններում, որտեղ գոյության պայքարը իր էությամբ շատ ավելի մոտ էր կենսաբանականին, քան այսօր, վախկոտությունը ամոթ էր և հասարակական պարսավանքին արժանի, իսկ էլիտայի համար՝ խայտառակությանը համարժեք։

Այդ վաղուց անցած ժամանակներում հասարակության մեջ ավելի ազդեցիկ լինելու համար մարդկանց միջև մրցակցային պայքարում ֆիզիկական ուժով, անվեհերությամբ և հնարամտությամբ սեփական քաջությունը ցուցադրելը պարտադիր էր էլիտայի համար։

Ալեքսանդր Մակեդոնացին ինքն էր առաջինը նետվում կռվի ամենաթեժ տեղը, նույնը՝ Վարդան Մամիկոնյանը։

Այսինքն, քաջությունը արժանավոր մարդ լինելու հիմնական չափանիշն էր հին ժամանակներում, երբ հերոսությունը և ինքնազոհաբերումը, կատաղի ագրեսիվության հետ միասին, էլիտա լինելու հավակնող մարդկանց վարքի բնութագիրն էր։

Կյանքի հարատևման իմաստով, ինչպես դա կենդանիների մոտ է, առաջնորդը կարող էր լինել ֆիզիկապես ուժեղ ամենաքաջն ու ռիսկի գնացողը, բայց քաղաքակրթության առաջընթացի հետ միասին կյանքի հարատևման մեթոդներն իրենք են փոխվում, որը բերում է մարդկանց արժեքային համակարգի փոխվելուն։

Դեռևս Մատթեոս Ուռհայեցին, թուրքերի նոր-նոր մեր տարածաշրջան թափանցելու ժամանակ, մեղադրում էր հույներին, որ նրանք մոռացել են կռվելն ու քաջերին էլ կործանման են տանում, իսկ իրենք, կանանց նման, սկսել են խոսել ցածր ձայնով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4321

Մեկնաբանություններ