«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նրան այդ շանսը տալ չի կարելի

Նրան այդ շանսը տալ չի կարելի
10.04.2024 | 18:31

Նիկոլը լրագրողներին մեղադրում է, թե իրեն կամ չեն լսել, կամ սխալ են հասկացել: Իրականում նրա համար միևնույն է՝ իրեն ինչպես են հասկացել, որովհետև իրեն սխալ են հասկանում բացառապես իր զոմբիներն ու ուսապարկերը, այսինքն՝ չեն հասկանում: Իսկ եթե ճիշտ ես հասկացել, ապա կփորձի համոզել, թե սխալ ես հասկացել:

Եկել ու բացահայտ ասում է, որ միևնույն է, պատերազմ է լինելու, բայց զիջել է պետք: Ասում է, որ ինքը ոչ մի բան երաշխավորել չի կարող, թեև իր պաշտոնը վայելում, իր աշխատավարձը ստանում է հենց երաշխավորելու համար: Եկել ու ասում է, թե մածունը սև է, բայց մեզ մեղադրում է, որ դրա հետ համաձայն չենք:

Չէ, ինքն անմեղսունակ չէ: Գուցե ուզում է այդպես ընկալվել, բայց նրան այդ շանսը տալ չի կարելի: Նիկոլ Փաշինյանը չարանենգ դավաճան է և պետք է դատվի որպես այդպիսին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ