ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Առողջություն ձեզ, հարգելի պարոն Գալեյան, Դուք պարտավոր եք ապրել

Առողջություն ձեզ, հարգելի պարոն Գալեյան, Դուք պարտավոր եք ապրել
24.02.2024 | 17:20

Լուսանկարի պայծառ զինվորը Մխիթար Գալեյանն է` հայրենապաշտ զինվոր, ով ծառայության մեկնելիս բոլոր մեր եղբայրների պես հանդիսավոր երդվեց անձնվիրաբար ծառայել Հայրենիքին և հանուն նրա չխնայել կյանքը։

Երդվեց ու մնաց երդմանը հավատարիմ։

Պատերազմը սկսվել էր։ Իսկ Մխիթարը չէր վախենում թշնամուց, որովհետև իրեն այդպես էին դաստիարակել ծնողները։ Պատերազմի առաջին իսկ ժամերին, երբ մայրն անհանգիստ գրել էր, թե ինչպե՞ս ես, Մխիթարը հազիվ հասցրել էր պատասխանել.

- Մա՛մ ջան, սովորականից մի քիչ խառ:

Այո, հենց այդպես` հանգիստ ու հավասարակշռված:

Սա է եղել մեր զինվորի կերպարը։

Մարտի դաշտում նրան «Դուխավիկ Մխո» են ասել։

Մխիթար Գալեյանը մարտնչեց թշնամու դեմ ու ընկավ հերոսաբար։

Թերևս ոչ մի ողջախոհ հայ մարդ չէր պատկերացնի, որ ապրելու ենք այնպիսի իրականության մեջ, որ անմահացած հերոսների ծնողների դեմ քրեական գործեր կհարուցեն միայն նրա համար, որ ընդդիմադիր են ու իրենց որդիների արյամբ պահված Հայրենիքը պահպանելու համար են պայքարում։ Եվ սա էլ բավական չէ , արգելում են այցելել Եռաբլուր` իրենց զավակներին։ Չեմ ասում շիրիմներին, որովհետև մեր հայդուկապետ Հրայր Դժողքը հերոսաբար նահատակված հայորդիների շիրիմը «հաղթության կոթող» էր համարում:

Այսօր «Որդիների կանչ»հ/կ- ի պաշտոնական էջում կարդում ենք.

«Հայրենակիցնե՛ր, վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»։

-Մեր տունը Եռաբլուրն է, -ասում են Գալեյան ընտանիքը և մեր բոլոր հերոսների ծնողները։

Տեսնես պարոն Գալեյանի դեմ նման հրեշավոր որոշում ընդունող քննիչը մտքի ու խղճի այդ ո՞ր կշեռքով չափեց մարդկային ու ազգային արժեքները, որ հերոսի ծնողին արգելեց գնալ Եռաբլուր։

Ոչ ոք ոչ մի արդարացում չի ունենալու։

Իսկ գիտե՞ք, որ վարչակարգերը միշտ գալու են ու գնան: Հեռանալու է նաև այս խմբակը: Բայց մեզ համար մնալու է մի հավերժական հոգու ցավ, մի համազգային արժեք` Եռաբլուրը, որտեղ անմահացած տղերքն են` անմահների գունդն է։ Եվ սա չգրված օրենք է լինելու բոլոր ժամանակների համար։

Իմ սիրելի հերոսամայր, բոլորիս աղոթքները ուղղված են, որ արագ առողջանա պարոն Գալեյանը։

Գիտենք բոլորս, Դուք շատ ծանր պայքար ու փորձություն եք հաղթահարել։

Պարոն Գալեյանը պարտավոր է առողջանալ ու ապրել հանուն փոքրիկ Մխիթարի, որ ծնվել է Ձեր ընտանիքին ապրեցնելու և իր գոյությամբ մեր բոլորի պայքարին ուժ տալու համար։

Ե՛վ որպես անմահացած հերոսի քույր, և՛ որպես հայուհի Ձեր ընտանիքի կողքին եմ։

Չկա մի գիտակից հայ, որ հոգով ու իր աղոթքներով Ձեզ հետ չլինի։ Աստված պահապան լինի Գալեյանների հերոսածին ընտանիքին։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ