Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մի քանի հարց ՔՊ-ի վարչության անդամներին, Նիկոլի համախոհներին

Մի քանի հարց ՔՊ-ի վարչության անդամներին, Նիկոլի համախոհներին
30.01.2024 | 11:05

Եթե Արցախը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչված է եղել որպես Ադրբեջանի անբաժան մաս, ինչու՞ եք երեք տարի շարունակ զորակոչն ուղարկել Աղդամ ու Ջաբրայիլ:

ՀՀ վարչապետը հաճախակի է խոսում հանրապետականների ժամանակ արմատավորված՝ բանակից ազատվելու արատավոր դեպքերից:

Ճի՞շտ է արդյոք, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Ավինյանը տասնհինգ հազար դոլար վճարելու դիմաց, փսորիազ հիվանդության պատրվակով ազատված է ԶՈՒ ծառայությունից, իսկ պաշտպանության նախարարը ժամանակին դիմում է գրել՝ հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար:

Արդյոք 2017 թվականի հոկտեմբերին լուծարվե՞լ են կուսակցության տարածքային բոլոր կազմակերպություններն ու քաղաքական խորհուրդը: Եթե այո, ապա ո՞րն է եղել պատճառը:

Քանի՞ նիկոլական բարձր պաշտոնյա է առ այսօր ձերբակալվել, կալանավորվել կաշառակերության համար:

Ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել ՔՊ կուսակցությունում՝ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալը լինելու վերաբերյալ:

2020 թվականի նոյեմբերին՝ նախկին իշխանությունների բոզը՝ Արարատ Միրզոյանը, ենթարկվեց ծեծի: Ինչպե՞ս ստացվեց, որ նրա անվտանգությունն ապահովող զինված որևէ աշխատակից զենք չկիրառեց, գոնե օդ չկրակեց:

Ի՞նչ մասնակցություն է ունեցել այդ ամենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վեց ամիս Սերժիկ Սարգսյանի հետ դուռ դռան ապրելը, վերջինիս չկալանավորված լինելը, նրա վստահված անձանց (Վանեցյան, Գասպարյան) ԱԱԾ և ԶՈՒ բարձր պաշտոնների նշանակելը արդյոք չի՞ խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ՝ Սերժիկ Սարգսյանի մարդն է, պրոյեկտն է:

Այս ամենի տակից դուք ինչպե՞ս եք դուրս գալու:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ