«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հային պետք է փրկել հայի կառավարումից, հայի երախից, հայի ճիրաններից

Հային պետք է փրկել հայի կառավարումից, հայի երախից, հայի ճիրաններից
29.11.2023 | 09:17

Սարքովի գեներալներ, լռող ժուռնալիստներ, կիսագողական պատգամավորներ, արդարադատության հետ կապ չունեցող դատավորներ, copy paste անող , գործ կարող դատախազներ:

Հեղափոխություն իրականացրած ԱԱԾ գործակալներ:

Պետությունը վարի տված ինքնիշխանության մասին բարբաջողներ, Արարատ Միրզոյանի ու Ռուբեն Ռուբինյանի դեմը կզող ազգայնականներ:

Էս չե՞նք:

Այս հալերիս ի՞նչ պետություն:

Մի նախարարի անուն տվեք, ում տղեն ընտրել էր զինվորականի գործն ու Մարտակերտում կամ Ասկերանում ծառայում էր, որպես վաշտի, կամ դասակի սովորական հրամանատար:

44-օրյա պատերազմում (դավադրություն) զոհված մի գեներալի անուն գրեք:

Արմենչիկ Գևորգյանը կանգնած է Արմեն Գրիգորյանին ապօրինի կալանք տված Արուսյակ Ալեքսանյանի մեջքին,-հաղորդում է «Հետք»-ը:

Չէ՛, ես հասկանում եմ, որ սույն պարբերականը, ինչպես նաև ինֆորմացիոն դաշտի մեծ մասը, կարող է աֆիլացված լինել Սերժիկի հետ, բայց այնուամնեայնիվ, այս ի՞նչ այլանդակություն է:

ՈՒ այս ամենը հայերն են սարքել, հայերը սարքել են հայերի գլխին:

Հային պետք է փրկել հայի կառավարումից, հայի երախից, հայի ճիրաններից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ