Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ներկա աշխարհում միայն շատ փոքր թվով հզորներն ունեն ստրատեգիական անկախություն

Ներկա աշխարհում միայն շատ փոքր թվով հզորներն ունեն ստրատեգիական անկախություն
05.11.2023 | 08:11

Անկախությունից խոսելիս պետք է հստակորեն իրարից անջատել ստրատեգիական անկախությունը տակտիկական անկախությունից։

Ներկա աշխարհում միայն շատ փոքր թվով հզորներն ունեն ստրատեգիական անկախություն, իսկ միջին հզորության տերերն ու թույլերը յոլա են գնում տակտիկական բնույթի անկախությունով։

Բոլոր դեպքերում, ամենակարևորը որևէ տեսակի անկախությունը կյանքի նպատակներին ծառայող բովանդակությամբ լցնելն է, որը պահանջում է ուժերի բազմակողմանի լարում։

Հակառակ դեպքում, գոյություն քարշ տալու միակ տարբերակը ուրիշի գրպանում տեղավորվելն է, այն էլ այն դեպքում, եթե գրպանի տերը դրան համաձայն է։

Հետո էլ, պետք է շատ ուշադիր լինել, քանի որ պատահում է, որ մի կերպ գտած գրպանն էլ ծակ է լինում, որից հետո դարձյալ հայտնվում ես նախկին անտեր վիճակում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ